Ամոսի մարգարեության մեկնություն 6։5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«երգում եք տավիղի նվագի ներքո` մատծելով, որ տիրապետում եք երաժշտական գործիքներին այնպես, ինչպես Դավիթը», (Սինոդական թարգ․)[5]
   
    5−րդ համարի բովանդակությունն անհասկանլի է ու մեր թարգմանության մեջ ենթադրաբար է փոխանցվում։ «Երգում եք տավիղի նվագի ներքո» (եբրայերեն՝ «խապպորետիմ ալ պի խաննավել»). «պարատ» (երգում եք) բայի իմաստը հստակորեն հայտնի չէ։ «Խապպորետիմ»−ը թարգմանում են որպես «oi` epikrotountej» (Յոթանասնից, սլավոներեն՝ «ցատկոտում եք»), «qui canitis» (Վուլգաթա), «անհեթեթ կերպով եք երգում» (Յունգերով), «անհանգստանում եք» (Գոոնակեր) և այլն։ «Նևել»−ը («քնար, տավիղ») տասներկու լար ունեցող հատուկ երաժշտական գործիք է (Հովսեփոս Փլավիոս, Հրեական հնախոսություններ, VII, 12, 3), որն էլ Յոթանասնիցում կոչվում է «organon» (սլավոներեն տեքստում՝  «ցատկոտում են տավիղի նվագի ներքո»): «Մտածելով, որ տիրապետում եք երաժշտական գործիքներին այնպես, ինչպես Դավիթը». բնագրի «կեդավիդ խաշեվու լախեմ կելի շիր» խոսքերը ռուսերեն տեքստում ազատ կերպով են թարգմանվել: «Կել շիր» արտահայտությունը հասկանում են «երաժշտական գործիքներ» իմաստով, գործիքներ, որոնք կիրառվում են երգերին նվագակցելու համար («շիր»), կամ էլ, եթե սխալմամբ համարենք, որ «կելի» արտահայտությունն առաջացել է «կոլ» («ամբողջ, յուրաքանչյուր») բառից, ապա տվյալ հատվածը պետք է «յուրաքանչյուր երգ, բոլոր երգերը» (Նովակ) տարբերակով թարգմանել: 5−րդ համարի երկրորդ հատվածը եբրայերենից ավելի ճիշտ կլինի «Դավթի նման նրանք հնարեցին երաժշտական գործիքներ» կամ էլ «Դավթի նման նրանք էլ տարբեր երգեր են հորինում» տարբերակներով թարգմանել։ Մարգարեի խոսքերը ծաղրական բնույթ են կրում: Սակայն դրանցից հասկանալի է դառնում, որ դեռևս հին ժամանակներում Դավիթ անունը Իսրայելում հայտնի էր որպես երգչի և երաժիշտի անուն: 5−րդ համարի՝ մեր կողմից ուսումնասիրվող հատվածը Յոթասնիցում բնագրից ամբողջությամբ տարբեր կերպով է փոխանցվել. «wj estwta elogsanto kai ouc wj feugonta» (սլավոներեն՝ «և դրանք մնայուն բան համարեցիք, այլ ոչ թե անցավոր»): Դժվար է ասել, թե ինչպես է Յոթանասնիցի այս ընթերցումը ի հայտ եկել: Հունարեն թարգմանության իմաստն անհասկանլի է: Ըստ երանելի Թեոդորիտի և Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու բացատրության` հունարեն տեքստը մատնանշում է, որ Իսրայելի հեշտասեր բնակչությունը մոռացել է երկրային հաճույքների անցողիկ լինելու հանգամանքի մասին և այդ արժեքները «մնայուն», այսինքն՝ մշտամնա է համարում:

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) դուք, որ պարում էք սրինգների նուագի տակ, եւ դրանք մնայուն բան համարեցիք եւ ոչ՝ անցաւոր,
(Արարատ թարգ․) որ հնարում են անտաղանդ երգեր՝ կարծելով, թե Դավթի նման են հնարում։
(Գրաբար) Որ կայթս հարկանէիք ընդդէմ սրընգաց. զորս իբրև հաստատունս համարեցայք՝ և ո՛չ անցաւորս.