Ամոսի մարգարեության մեկնություն 7։11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

  Որովհետև այսպես է ասում Ամոսը. «Հերոբովամը պիտի մեռնի սրով, իսկ Իսրայելն անպատճառ իր երկրից գերության կտարվի»: (Սինոդական թարգ․)[11]
   
   Ամոս մարգարեն ուղղակիորեն չի ասում, որ Հերոբովամը սրով պիտի մեռնի (9−րդ համար): Ակնհայտորեն, Ամասիան մեղադրանքը  դիտավորյալ այսպես է առաջադրում, որպեսզի թագավորին միջամտելու դրդի:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) քանի որ այսպէս է ասում Ամոսը. «Յերոբովամը սրով պիտի վախճանուի, եւ Իսրայէլը գերուելով պիտի գերուի իր երկրից»:
(Արարատ թարգ․) Որովհետև Ամովսն այսպես է ասում. Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի»
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Ամովս. Յերոբովամ սրով վախճանեսցի, և Իսրայէլ գերելո՛վ գերեսցի յերկրէ իւրմէ։