Ամոսի մարգարեության մեկնություն 7։13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«իսկ Բեթելում այլևս մարգարեություն չանես, քանի որ այն սրբություն է ու թագավորական տուն»: (Սինոդական թարգ․)[13]
   
    Մատնանշելով մարգարեի՝ Բեթելից հեռանալու մասին իր պահանջի հիմքերը՝ Ամասիան ասում է. «Որովհետև այն (Բեթելը) սրբարանն է ու թագավորական տունը»: Այսպիսով՝ Ամասիան մատնանշում է, որ Բեթելի սրբավայրը հիմնվել է թագավորի կողմից (Գ Թագ. 12:28-29)։ Այն պետական սրբավայր է (թագավորական տուն` «beth mamlachah»), և հետևաբար այնտեղ քահանաներն ու մարգարեները կարող են գործունեություն ծավալել միայն թագավորի թույլտվությամբ:

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) այլեւս չշարունակես մարգարէանալ Բեթէլում, որովհետեւ սա թագաւորի սրբութիւնն է եւ թագաւորութեան տաճարը»:
(Արարատ թարգ․) Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։
(Գրաբար) Ի Բեթէլ մի՛ ևս յաւելուցուս մարգարէանալ՝ զի սրբութիւն թագաւորի է, և տո՛ւն թագաւորութեան։