Ա. Պ. Լոպուխին (†1904)
Այսպես է ասում Տերը. «Ամմոնի որդիների երեք հանցանքների ու նաև չորրորդի համար չեմ խնայի նրանց, որովհետև Գաղաադում նրանք պատռեցին հղի կանանց որովայնը, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանները»: (Սինոդական թարգ․)[13]
Այստեղ խոսվում է ամմոնացիների նկատմամբ Տիրոջ վերահաս դատաստանի մասին: Մարգարեի խոսքով նրանք պատժվելու են այն դաժանությունների համար, որ կատարել են Գաղաադում: Դաժանության այնպիսի ծայրահեղ դրսևորման մասին, ինչպիսին հղիների որովայնը պատռելն է, Աստվածաշունչը խոսում է նաև շատ այլ հատվածներում (Դ Թագ. 15։16, 8։12, Ես. 13։16, Նավում. 3։10, Ովս. 14։1): Թե այստեղ մարգարեն կոնկրետ ինչ իրադարձության մասին է խոսում, անհայտ է:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը.
«Ամոնացիների երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք ճեղքեցին գաղաադացիների յղի կանանց փորը, որպէսզի ընդարձակեն իրենց սահմանները, ես պիտի պատժեմ նրանց:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. «Ամմոնի որդիների երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանը։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Ամոնայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նոցանէ. փոխանակ զի հերձոյին զյղիս Գաղաադացւոց, զի ընդարձակեսցեն զսահմանս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: