Ամոսի մարգարեության մեկնություն 1:14

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ Ես հուր պիտի գցեմ Ռաբբայի պարիսպների վրա, և այն պիտի այրի նրա ապարանքները պատերազմի ու փոթորկի օրերի աղաղակի և պտտահողմի մեջ: (Սինոդական թարգ․)[14]
   
    Ռաբբա (սլավ.՝ «Ռաբբաֆա»), կամ, ավելի կոնկրետ, «Ամոնի որդիների Ռաբբա»−ն Աստվածաշնչում հիշատակվող ամմոնական միակ քաղաքն է: Ենթադրվում է, որ այն գտնվել է Մեռյալ ծովից դեպի հյուսիս−արևմուտք, որտեղ այժմ Ամման գյուղն է:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ռաբի պարիսպների վրայ կրակ պիտի բորբոքեմ, եւ այն պիտի լափի նրա հիմքերը պատերազմի օրուայ աղաղակի ձայնով: Եւ նա պիտի սասանուի իր վախճանի օրը:
(Արարատ թարգ․) Այլ ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները պատերազմի աղաղակով՝ խռովության օրը, փոթորկի օրը՝ մրրիկով։
(Գրաբար) Բորբոքեցից հո՛ւր ի վերայ պարսպացն Հռաբայ, և կերիցէ՛ զհիմունս նորա աղաղակաւ յաւուր պատերազմի. և շարժեսցի յաւուր վախճանի իւրոյ։