Ամոսի մարգարեության մեկնություն 1:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ հուր պիտի գցեմ Ազայելի տան վրա, ու նա պիտի այրի Բենադադի ապարանքները»: (Սինոդական թարգ․)[4]
   
    Ազայելն ու Բենադադը սիրիական թագավորների անուններ են (Դ Թագ. 13:24), որոնք հատկապես հոգ էին տանում Դամասկոսի գեղեցկության ու փառքի մասին, ինչպես նաև հայտնի էին Իսրայելի թագավորության հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքով (Դ Թագ. 12−14): Հիշատակելով թագավորների անունները՝ մարգարեն խոսում է նրանց թագավորության ճակատագրի մասին: Մարգարեն ազդարարում է կրակով ոչնչացման մասին և, անկասկած, դա կապում է թշնամիների կողմից երկրի ավերման հետ: «Բենադադ» բառի փոխարեն սլավոներեն [և էջմիածին] տեքստում «Ադերի որդի» արտահայտությունն է, ինչը հանդիպում է նաև Յոթանասնիցում և սիրիական տեքստում: Ասորական հիշատակարաններում Բենադադը հիշատակվում է որպես «Bin−hidri»:

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․)Կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը, եւ այն պիտի ոչնչացնի Ադերի որդու տան հիմքերը:
(Արարատ թարգ․) Այլ կրակ պիտի գցեմ Ազայելի տան վրա, որ լափի Բենադադի պալատները։
(Գրաբար) Եւ առաքեցից հո՛ւր ի տունն Ազայելի, և կերիցէ զհիմունս որդւոյ Ադերայ։