Ա. Պ. Լոպուխին (†1904)
Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք հանցանքների ու նաև չորրորդի համար չեմ խնայի նրան, որովհետև նրանք արդարին արծաթով են վաճառում, իսկ աղքատին` մի զույգ ոտնամանի դիմաց»: (Սինոդական թարգ․)[6]
6−րդ համարից սկսած` մարգարեն անդրադառնում է Իսրայելին, որն էլ դառնում է նրա հետագա բոլոր խոսքերի առարկան: Մարգարեն մեղադրում է Իսրայելին աղքատների իրավունքները ոտնահարելու, բարոյական օրենքները խախտելու և հասարակական պաշտամունքի վայրերը պղծելու համար: «Վաճառում են արդարին (zadik) արծաթով ու աղքատին` մի զույգ ոտնամանի դիմաց». այստեղ մարգարեն խոսում է դատավորների կամ էլ, առհասարակ, ուժեղ մարդկանց մասին, որոնք իրենց անձնական շահի համար ոտնահարում էին ուրիշների իրավունքները («zadik» բառը իրավական իմաստով նշանակում է՝ «արդար»), և մի զույգ ոտնամանների, այսինքն՝ չնչին պարտքի համար (Ղևտ. 25։39) պարտապանին ստրկության էին վաճառում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Իսրայէլի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով եւ տնանկին՝ մի զոյգ կօշիկի դիմաց,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանցն Իսրայէլի, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէ. փոխանակ զի վաճառեցին զարդա՛րն արծաթոյ, և զտնանկն ընդ կօշկաց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: