Ա․ Լոպուխին
«Բարձրացեʹք լեռան վրա և ծառեր բերեք ու կառուցեք տաճարը. Ես բարեհաճ կլինեմ նրա հանդեպ և կփառավորվեմ»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[8]
Հիմա մարգարեն ուղիղ և վճռական կերպով ժողովրդի ղեկավարներին և ամբողջ ազգին շինարարությունը սկսելու որոշում կայացնելու և անմիջապես գործի անցնելու հստակ պահանջ է ներկայացնում, ինչի պարգևը լինելու է Տիրոջ կողմից տրված օրհնությամբ նրանց բոլոր գործերի հաջողությամբ պսակվելը: Համարի առաջին հատվածում արտահայտված մարգարեի պահանջը շինարարական աշխատանքները սկսելու ընդհանուր բնույթ ունի։ Այդ իսկ պատճառով որևէ հիմք չկա, ոչ «լեռան» ներքո (եբրայերենում` «խախար»), որի վրա բարձրանալու է հրավիրում մարգարեն, ինչ−որ կոնկրետ լեռ (որոշ մեկնաբաններ կարծում են, որ դա տաճարական լեռն է՝ Մորիան, իսկ որոշներն էլ կարծում են, որ դա Լիբանանյան լեռ է), և ոչ էլ ծառեր կրելու կոչի ներքո շինարարության բնույթի մասին նշում տեսնելու համար, այսինքն՝ մտածելու, որ անհրաժեշտ է եղել միայն փայտ՝ անտառանյութ, մինչդեռ, ընդհակառակը, հայտնի է (Անգե. 2:15, Ա Եզեկ. 4:4), որ երուսաղեմյան երկրորդ տաճարի հիմքի, ինչպես նաև այլ մասերի կառուցման համար կիրառվել է նաև շատ մեծ քանակությամբ քար: Այսպիսով՝ հասկանալի է դառնում, որ «լեռ» («խախար») բառը 8−րդ համարում կիրառվում է ընդհանուր իմաստով և կարող է առնչվել այդ ժամանակաշրջանում դեռևս անտառներով պատված Պաղեստինի լեռներից յուրաքանչյուրին (Նեեմի. 2:8, 8:15), իսկ «ծառեր», «անտառ» (եբրայերենում` «եց») բառերն էլ առհասարակ տաճարի կառուցման համար անհրաժեշտ շինանյութը մատնանշող իմաստով են կիրառվում: 8−րդ համարի երկրորդ մասը խոսում է այն փրկչական, օրհնաբեր հետևանքների մասին, որոնք ժողովուրդը կարող է ակնկալել իր հանդեպ Աստծո բարեհաճությունից, որն էլ պետք է լինի տաճարաշինության կարևոր աշխատանքի հանդեպ իր վերաբերմունքի փոփոխության շնորհիվ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բարձրացէ՛ք լեռը, փա՛յտ կտրեցէք եւ շինեցէ՛ք տունը. ես հաճոյք կը զգամ նրանով եւ կը փառաւորուեմ, - ասում է Տէրը:(Էջմիածին թարգ․)
(Արարատ թարգ․) Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։
(Գրաբար) ելէք ի լեառն, հարէք փայտ, եւ շինեցէք զտունդ. եւ հաճեցայց դովաւ՝ եւ փառաւորեցայց, ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: