Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:26

Ստեփանոս Սյունեցի

Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում,
   
   «Ես ձեզ մկրտում եմ ջրով, ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում»

   Իմ մկրտությունը մարմնական է, բայց Քրիստոս, Ով ձեր մեջ է, աշխարհի մեջ և կամ զորությամբ յուրաքանչյուրիդ հոգու մեջ, Ով գալիս է իմ ետևից ըստ մեր մարդկային բնության, ինձանից առաջ եղավ՝ հավիտյաններից առաջ անճառապես ծնվելով Հորից:

   Արդ, թե «ձեր մեջ կա» ասվեց ոչ տեսանելի և մարմնական իմաստով, ուստի և «իմ ետևից է գալու» [խոսքը նույնպես մարմնական իմաստով չասվեց]: Նաև՝ «անապատում կանչողի ձայնը» զգայական ձայնի [իմաստով] չի ասում, [այլ] հոգիներում, որ անապատ են Աստծուց, հրամայում է պատրաստել Նրա ճանապարհները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:15