Մաղաքիա արք. Օրմանյան
43-51․ Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել, գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի իմ յետեւից»: Եւ Փիլիլպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից: Փիլիպպոսը գանում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»: Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ թան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»: Երբ Յիսուս աեսաւ Նաթանայէլին, որ իր մօա էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երր թգենու տակ էիր, տեսայ քեգ»: Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»: Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեղ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»: Եւ ասաց նրան, «ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:
Առաքյալներից Հիսուսին առաջինը ճանաչողների, և Նրան հետևողների անուններն ու ծանոթության հանգամանքները, Ավետարանիչը պատմում է երկու նկատառումներով․ նախ՝ առաքյալների և Հիսուսի միջև հարաբերությունների շատ վաղուց սկսած լիեելը ցույց տալու, և երկրորդ' Հիսուսի մասին տրված վկայությունները հասկացնելու համար:
Հետևող առաջին խմբի միջից չորս անուններ ունեցանք երկուսը հայտնի կերպով հիշատակված' Անդրեաս և Սիմոն, և երկուսն էլ զորությամբ ցույց տրված՝ Հովհաննես և Հակոբոս: Ավետարանիչը շարունակելով նաև ուրիշ անուններ թվել, ցանկանում է իր ընկերներին ևս ծանոթացնել:
Հովնանյան և Զեբեդյան եղբայրների հետ ծանոթանալուց մեկ օր հետո, Հեսուս մտադրվում է վերադառնալ իր գավառը' Գալիլիա, և այդ ընթացքում հանդիպում է Փիլիպպոսին Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից, որ Պետրոսի և Անդրեասի քաղաքակիցն էր՝ նույնիսկ անունով ձկնորսների մի քաղաք, որ թարգմանվում է Տուն Ձկնորսության: Փիլիպպոսն էլ ձկնորս էր մյուսներին արհեստակից և ծանոթ, անշուշտ, այդ առիթով էլ գալիս է Հիսուսի մոտ, և Հիսուս ինչպես ծանոթ մեկի խոսում է նրա հետ ու ասում․ «Եկ զկնի իմ»։
Այդ հանդիպման հանգամանքները պատմված չեն, բայց հետագա խոսքերի մեջ պիտի տեսնենք, որ Փիլիպպոսը Նաթանայելին ուզում է համոզել, թե Հիսուսը նույնինքն Մեսիան է, ուրեմն՝ թե՜ առաջին հետևողներից անհրաժեշտը լսել էր և թե՛ ինքն էլ Հիսուսի հետ խոսել և այնպես էր համոզվել, որ հանձն է առնում մեկ պարզ հրավերով Հիսուսի հետևողներին միանալ:
Փիլիպպոսը ոչ միայն ինքն է հետևում Հիսուսին, այլև սկսում է հորդորել նաև ուրիշներին: Նախ հանդիպում է իր ծանոթներից Կանայացի Նաթանայելին և մեծ ավետիս տալու պես ասում, «Գիտե՞ս, Մովսեսի և մյուս մարգարեների գուշակած Մեսիան եկել է և մենք Նրան ճանաչեցինք»: Բնական է, որ Նաթանայելը հարցներ. «Ո՞վ է ձեր գտած Մեսիան»: Եվ Փիլիպպոսը ավելացնում է. «Նազարեթցի Հիսուսը՝ Հովսեփի որդին»: Առ այս Նաթանայելը թերահավատ շեշտով պատասխանում է. «Միթե՞ Նազարեթից մի լավ բան կարող է դուրս գալ», ինչպես պրտի ասեր, թե «Նազարեթից ո'չ մարգարե դուրս կգա և ո'չ Մեսիա»: Սա ամբողջ հրեության կարծիքն էր, թե՛ Նազարեթի և թե' ողջ Գալիլիայի մասին Հովհ․ 7։52, և Նաթանայելն էլ հիմնվում էր նույն կարձիքի վրա: Սակայն Փիլիպպոսը մտադրությունը չի փոխում. «Եթե չես հավատում, - ասում է, ֊ արի' միասին նրա մոտ գնանք, պիտի տեսնես ու համոզվես»:
Երբ Փիլիպպոսն ու Նաթանայելը գալիս են Հիսուսի մոտ, Հիսուս Նաթանայելին ակնարկելով սկսում է խոսել Իր շուրջը գտնվողների․ այսինքն՝ աոաջին հետևողների հետ, որոնց մեջ էր նաև այս դեպքերը պատմող Հովհաննս Ավետարանիչը: Հիսուս Նաթանայելին ցույց տալով ասում է. «Ահա՛ մի արդար իսրայելացի, որ խարդախություն չունի»:
Նաթանայելը լսեց այդ խոսքերը, որով Հիսուս ինչ որ կերպ ուզում էր նրան քաջալերել, հասկացնելով, որ Փիլիպպոսին ուղղած թերահավատության խոսքերին կարևորություն չի տալիս, իմանալով, որ բարեմտությամբ է ասվել այդ ամենը, առանց որևէ ծուռ մտադրություն ունենալու: Նաթանայելը իր հասցեին արված գովեստը լսելով, համեստությամբ պատասխանում է. «Որտեղի՞ց իմացար, որ ես այդպես բարի եմ, ի՞նչ գիտես իմ մասին»: Հիսուս պատասխանում է. «Դու այն անձնավորությունը չե՞ս, որ Փիլիպպոսի քեզ այստեղ հրավիրելուց առաջ, նստել էիր թզենու տակ»:
Այս պատասխանը մեծ տպավորություն է գործում Նաթանայելի վրա և նա Հիսուսի մասին ունեցած կարծիքը փոխում է, Փիլիպպոսին իրավացի համարելով հայտնում է իր խոստովանանքն ու դավանանքը՝ ասելով. «Վարդապետ, հավատում եմ, որ դու ես հրեաների սպասած Մեսիան, Դու ես Աստուծո Որդին»: Նաթանայելի մեջ տեղի ունեցած փոփոխությունը այնքան մեծ էր, որ միայն թզենու տակ նստած լինելու մասին խորհելուց բացի չի կարողանում այլ բանի վերաբերյալ մտածել:
Շատ սովորական երևույթ է մեկին ծառի տակ նստած տեսնել և երկրորդ անգամ տեսնելուց ճանաչել նրան: Եվ եթե դեպքը միայն այսքանը լիներ, թերահավատ Նաթանայելը այդքան շուտ չէր փոխվի: Պետք է, ուրեմն, եզրակացնել, որ թզենու տակ նստած Նաթանայելը այնպիսի բաների մասին էր խորհրդածում կամ խոսում, որոնք սովորական պարագային Հիսուսին չէին կարող հայտնի լինել: Նաև Հիսուս հայտնեց ոչ միայն Նաթանայելին տեսած լիՆելը, այլև ակնարկով կամ խոսքով կամ պատշաճ բացատրությամբ համակրեց Նաթանայելին, որ գիտի նրա մտածումներն ու խոհերը: Այդ դեպքում շատ իրավացի էր Նաթանայելի մտքի փոփոխությունն ու անկեղծ դավանությունը:
Հիսուս գոհ մնալով աննենգավոր իսրայելացու խոստովանությունից, քաջալերեց նրան և ասաց․ «Եթե թեկուզդեպքը քեզ այդքան հուզեց, ուրեմն դու ավելի նշանավոր բաներ տեսնելու պիտի արժանանաս»: Այս ասելով, Հիսուս դարձավ և Իր մոտ գտնվողներին խոսք ուղղելով՝ ասաց. «Վստահեցնում եմ ձեզ, որ մինչև իսկ երկինքը բացված պիտի տեսնեք վերևում և երկնքի հրեշտակները իջնելով ու բարձրանալով պիտի սպասավորեն Ինձ և Իմ հրամանները պիտի կատարեն»:Այս վերջին խոսքերը խորհրդավոր են: Նույն ժամին կատարված մի տեսիլքի մասին չեն, որովհետև ապառնիով է ասված և դրանից հետո էլ այսպիսի որոշակի մի տեսիլք չկա հիշատակված: Հիսուսի խոսքր ընդհանուր ակնարկ է գերազանց նշանների և հրաշալի գործերի վերաբերյալ, և իրականում էլ, առաքյալներր շատ նորանշան դեպքերի վկա եղան, ինչպես նաև հրեշտակների գալուստին ականատես դարձան Հարության ու Համբարձման ժամանակ։
Այս պատմությունների մեջ հիշատակված Փիլիպպոսը նույն անունով ճանաչված տասներկուսից մեկն է, իսկ Նաթանայելը, թեև նույն անունով չի հիշատակվում, սակայն այլևս առանց երկբայության հաստատված է, որ նա Բարդուղիմեոս առաքյալն է:
Գրեթե բոլոր առաքյալների երկու անուն ունենալը հայտնի է. մեկը զուտ եբրայական, իսկ մյուսը քաղաքացիական՝ հունական կամ լատինական։ Ժամանակակից հրեաներն էլ, ովքեր օտարազգի քաղաքադիական անուններ ունեն, անպայման միաժամանակ զուտ հրեական անուններ էլ ունեն: Ըստ այսմ Փիլիպպոսն էլ իր հունական անունից զատ, անշուշտ, հրեական անուն էլ է ունեցել՝ ինչպես Նաթանայել-Բարդուղիմեոսը մեզ ծանուցվում է երկու անուններով: Գրեթե բոլոր առաքյալների երկու անուն ունենալը հայտնի է. մեկը զուտ եբրայական, իսկ մյուսը քաղաքացիական՝ հունական կամ լատինական։ Ժամանակակից հրեաներն էլ, ովքեր օտարազգի քաղաքադիական անուններ ունեն, անպայման միաժամանակ զուտ հրեական անուններ էլ ունեն: Ըստ այսմ Փիլիպպոսն էլ իր հունական անունից զատ, անշուշտ, հրեական անուն էլ է ունեցել՝ ինչպես Նաթանայել-Բարդուղիմեոսը մեզ ծանուցվում է երկու անուններով: Այդ երկու անունների միևնույն անձնավորությանը պատկանելը հայտնվում է դյուրին համեմատությամբ։ Նաթանայել անունը օգտագործված է միայն Հովհաննեսի Ավետարանում, որ հետո ցույց է տալիս, թե Նաթանայելը Տասներկուսից մեկն է Հովհ. 21։2, մինչ մյուս երեք ավետարանիչները Տասներկուսի անունները թվԵլիս Նաթանայել անունը չեն հիշատակում, այլ հաստատուն կերպով առաջին խմբի չորսին հիշելուց հետո, երկրորդ խմբի սկզբում դնում են Փիլիպպոս և երկրորդը Բարդուղիմեոս անունները Մատթ․ 10։3, Մարկ. 3։18, Ղուկ. 6։11: Ինչպես որ այստեղ, Հովհաննեսի կողմից նկարագրված պատմության մեջ ևս առաջին խմբի կոչումը պատմելուց հետո, երկրորդ խմբի առաջինը հիշատակվում է Փիլիպպոսը և երկրորդը Նաթանայելը, որ Բարդուղիմեոսն է: Նաթանայել-Բարդուղիմեոսի համար մեծ արժանիք է Հիսուսի գովեստը. «Ահա արդարև իսրայէլացի, յորում նենգութիւն ոչ գոյ», և առավել մեծ արժանիք է առաջինը Հիսուս Քրիստոսի աստվածությունը դավանելը: Իսկ մեզ հայերիս համար պարծանք է նախադավան Բարդուղիմեոսին մեզ Առաջին Լուսավորիչ և մեր առաքելական եկեղեցու հիմնադիր ունենալը:
Այստեղ ավարտվում է Հորդանանի կողմերում Հիսուսին հետևորդ դարձած առաքյալների կոչման պատմությունը, սակայն եթե ավետարանիչը չի պատմում, պետք է ենթադրել, թե Հիսուս Իր մկրտությունից անմիջապես հետո Հորդանանի կողմերում ուրիշ հետևորդ չունեցավ: Բայց Հուդա Իսկարիովտացու անկումից հետո հարկ եղավ նրա փոխարեն ուրիշին ընտրելով Տասներկուսի թիվը լրացնելու, Պետրոսը պայման դրեց, որ ընտրելին Հիսուսի մկրտությունից սկսած մինչև Համբարձման օրը Նրան պիտի հետևած լինի Գործք. 1։22, որ նշանակում է, թե ամբողջ Տասներկուսն էլ Հորդանանից սկսելով Նրան հետևորդ են եղել, որոնց միջից հնարավոր էր մեկին ընտրել Հուդային հաջորդելու համար: Ուրեմն Հիսուս Իր մկրտությունից ու փորձությունից հետո Հորդանանի կողմերից չհեռացած, վերոհիշյալ վեցից բացի բավական թվով ուրիշ հետևողներ էլ ունեցավ, որոնցից Ինքը ընտրեց տասներկուսին, իսկ Իր համբառնալուց հետո ընտրվեց նաև Հուդայի հաջորդը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: