Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 2:15

Ստեփանոս Սյունեցի

Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց:
   
   «Եվ չվանից եռահյուս խարազան պատրաստելով...»:
    Խարազանը պատրաստում էր չվանից և ոչ կաշվե նյութից՝ ցույց տալով Իր քաղցրությունը և մարդասեր վարդապետությունը: Բայց «եռահյուսը» արդյոք ի՞նչի խորհրդանիշն է: Սողոմոնը ասում է՝ դու այդ երեք անգամ գրիր քո խորհրդագիտության և իմացության մեջ: Եվ ինչպես ցույց է տալիս աստվածային գիրքը, այս խոսքն ունի և՛ ճշմարիտ բովանդակություն, և՛ այլաբանական:
   Իսկ առակի այլաբանությունը երկակի է. մեկը՝ մեղմագույն, մյուսը՝ բարձրագույն և մեծագույն, ինչպես՝ «մի՛ պոռնկացիր» և «մի՛ շնացիր» [խոսքերից] հայտնի է դառնում, որ հրամայում է մարմնական ցանկություններից մեկուսանալ: Իսկ այլաբանորեն՝ առաջինը վերաբերում է դևերի սպասավորությանը (Ելք 34։15). ըստ մարգարեի խոսքի. «Պոռնկությամբ երկիրը պղծում էին քարի ու փայտի հետ շնանալով» (հմմտ. Երեմ. 3։9): Եվ երկրորդ՝ շնանալ և պոռնկանալ է ասում նրանց [համար], ովքեր ուղղափառ վարդապետությունից և Եկեղեցուց այլ աղանդի մեջ են խոտորվում:
   Արդ որովհետև Քրիստոս չվանե խարազանով՝ իր քաղցրիկ վարդապետությամբ էր ուսուցանում, վերոհիշյալ արջառավաճառներին, ոչխարավաճառներին, աղավնավաճառներին ու սրանց նմաններին, և ուսուցանում էր խոսքի բովանդակությունն ու խոսքի երկակի նշանակությունը, այդ իսկ պատճառով, ինչպես ինձ է թվում, «եռահյուս խարազան» վերցնել է ասում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 2:13