Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 2:22

Ստեփանոս Սյունեցի

22-23․ Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր: Եւ երբ Յիսուս զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատեր հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր:
   
    «Եվ հավատացին գրին և այն խոսքին, որ Հիսուս ասել էր: Եվ երբ Հիսուս Զատկի տոնին...»:

   Քանի դեռ ոմանք չեն հավատում, Զատիկը տոն չի ասվում, այլ հրեաների զատիկ, իսկ այժմ որովհետև հավատացին խոսքին ու գրին, Զատիկը տոն ասվեց:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 2:13