Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 12:1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-12․ Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, անի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք: Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից: Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ: Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»: «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի: Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի: Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կը սովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»:
   
   Բերեայի քարոզություններն, անշուշտ, նոր Ավետարան ու վարդապետություն չպիտի պարունակեին, այլ պետք է լինեին Գալիլիայի քարոզների կրկնությունը։ Հետևաբար, բոլորովին զարամանալի չէ, երբ Ղուկասը շարունակում է այնպիսի մի քաղվածք կազմել, որ կրկնում է Մարկոսի ու Մատթեսոի Գալիլիայի քարոզների մասին գրածները։ Մենք նույնպես հարկ չենք համարում նույն կետերը երկար բացատրել, որովհետև մեր նպատակը Ավետարանի պատմությունը շարադրելն է, ուստի, պատմական կարգը չընդմիջելու համար, քաղվածաբար հիշում ենք Ղուկասի գրածները։ Միայն թե Ղուկասն էլ շատ երկարաբան չէ և միմյանցից անջատ ու տարբեր նյութերն ամփոփել է իրար կողքի։ Հիսուսին ունկնդրելու համար ամեն կողմից այնքան բազմություն էր խռնվել, ասում է Ղուկասը, որ համարյա իրար կոխկրտում էին։ Այստեղ է Հիսուս խոսում հետևյալ կետերի շուրջ։
   Նախ զգուշացնում է սադուկեցիների խմորից, այսինքն՝ ընթացքից, ինչպես արդեն բացատրել ենք (Մատթ. 10:17-42)։ Իրենց կեղծավորությամբ սադուկեցիները չէին տարբերվում փարիսեցիներից՝ երևույթով օրինապահներ, բայց ներքուստ՝ օրինազանցներ։
   Հետո հիշեցնում է, թե ծածուկ ոչինչ չկա, որ չբացահայտվի, գաղտնի խոսքերը ևս ի դերև են ելնում։ Սա էլ արդեն բացատրել ենք (Մատթ. 10:17-42
Խորհուրդ է տալիս, մարմնին վնաս հասցնողներից ավելի, վախենալ հոգին դատապարտել
կարողացող Աստծուց (Մատթ. 10:17-42
   Սովորեցնում է ամբողջ հույսը դնել Աստծո վրա, որ հոգում է անգամ ճնճղուկների մասին։ Իսկ մարդիկ ճնճղուկներից շատ ավելին արժեն, և մարդու մի մազն անգամ Աստծու խնամքի առարկա է (Մատթ. 16:5-12
   Հայտնում է, որ պետք է համարձակ խոստովանել Իր վարդապետությունն ու Ավետարանը, որովհետև Իրեն առերես ուրացողին կուրանա նաև Ինքը (Մատթ. 10:17-42
   Զգուշացնում է, որ, գիտակցաբար չար գործելով Սուրբ Հոգու դեմ չմեղանչեն, որովհետև այդպիսիները անապաշխար կմնան և ներում չեն գտնի (Մատթ. 12:24-37
   Վստահեցնում է, որ հանուն հավատի իշխանության առջև ամբաստանվելիս, Սուրբ Հոգին իրենց անհրաժեշտը պիտի ներշնչի, և պետք չէ նախօրոք ասելիքների համար մտահոգվեն (Մատթ. 10:17-42