Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 12:35

Մաղաքիա արք. Օրմանյան

35-40. «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու: Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»:
   
    Ղուկասը շարունակու է ներկայացնել Հիսուսի վարդապետությունները։ Եթե Հիսուս մի կողմից երկնքի Արքայության հասնելու ու նրա լրման խորհուրդներն էր հանձնում, ապա մյուս կողմից բացատրում էր յուրաքանչյուր անհատի համար իր անձին վերաբերող բարոյական սկզբունքները։ Խոսքերը միշտ պտտվում են Մարդու Որդու գալստյան շուրջը, սակայն Մարդու Որդու գալուստ մեկից ավելի առումներ ունի։ Առաջին գալուստն ավետարանական քարոզությունն էր, որ արդեն իրականացել էր Հիսուսի աշխարհ գալով և գործունեության ծավալով, սակայն այն դեռևս ամենքին ծանոթ չէր և չիմացողներին ու չճանաչողներին անհրաժեշտ էր տեղեկացնել։ Մարդու Որդու այդ գալուստը զգալի հաջողությամբ չպիտի պսակվեր, որովհետև Նա տեղեկացնում էր յուրայիններին։ Բայց Հիսուսի գործը չպիտի թուլանար, այլ Իր քարոզած Ավետարանն ու Երկնքի Արքայությունը պիտի տարածվեր, փառավորվեր և Հիսուսի բացատրությամբ, սա էլ Մարդու Որդու մի գալուստն էր։ Հիսուսի կարծիքով, հին հեթանոսական և հին հրեական աշխարհի վերանալով ու նոր քրիստոնեական աշխարհի սկզբնավորմամաբ պետք է տեղի ունենար Մարդու Որդու մի գալուստ ևս։ Նյութական աշխարհի վերջանալով և հանդերձյալ աշխարհի սկզբնավորմամբ դարձյալ Մարդու Որդու գալուստ պիտի տեղի ունենար և սա էլ աշխարհի վերջին երևույթն է, որ դարձյալ Մարդու Որդու գալստյան մի այլ առում է։ Սակայն ամեն մարդ չի ապրելու մինչև աշխարհի վախճանը։ Ամեն մարդ իր հերթին մեռնելու է և մահվան պահից մինչև աշխարհի վերջը մի կայուն վիճակ ունենա, իրեն կկապի աշխարհի վերջին։ Եվ քանի որ այդ միջանկյալ կայուն վիճակն իր համար գործունեության նոր ասպարեզ չէ, ուստի մահվան օրը մեռնողի համար հենց աշխարհի վերջն է, և ինչը վերաբերում է ընդհանրության՝ աշխարհի վիճակի կապակցությամբ, նույնը կարելի է ասել նաև անհատին՝ իր մահվան առումով։ Այս տեսակետով է յուրաքանչյուր անհատի մահվանը տրվում Մարդու Որդու գալստյան նշանակությունը։
    Հիսուսի խրատները հանձնարարում են արթնությամբ և հավատարմորեն սպասել Մարդու Որդու գալստյանը, որովհետև այդ գալուստն անակնկալ է, ժամով և պայմանաժամով որոշված չէ։ Ով գալստյան պահին պատրաստ չլինի, կձախողվի, կվնավի, կպարսավվի, կպատժվի։ Հիսուսն իր խրատներն ու հորդորները համեմում է առակներով և դարձվածքներով, դրանք դարձնում զգալի ու շոշափելի, խոսում դյուրամատչելի լեզվով, որով Իր քարոզությամբ կրկնում է նույն իմաստները, այլ ոչ թե նորանոր իմաստներ պարունակում։ Իսկ թե Մարդու Որդու գալստյան ո՞ր առումն է ակնարկում Հիսուս, միանգամից անհնար է ճշտել, անհնար է նաև առումներից մեկը վերցնել և մյուսը թողնել։ Եթե քննենք մասնավոր հանգամանքները և զտենք խոսքի ամեն մի դարձվածքը, կհամողվենք, որ Հիսուս էլ տարբեր առումները միանգամից է նկատի ունեցել։
    Եկեղեցին և Սուրբ Հայրերը ևս, այդ հատվածները պատշաճեցնում են յուրաքանչյուր անհատի մահվանը և, իբրեև հանգստյան Ավետարան, ընթերցում են ննջեցյալների հուղարկավորության ժամանակ, նշում մահվան անստուգությունը։ Այս ամենը օտար չեն Հիսուսի մտադրությանը և դրանք հարմարեցված իմաստով չեն կիրառվում, այլ՝ Հիսուսի մտադրությանը հավատարմորեն հետևելով։ Այդ ընդհանուր տեսությունները կարևոր էին, որպեսզի ավելի լավ ճշտվեն Մարդու Որդու գալստյան մասին պատմող Ավետարանի հատվածների իմաստը։ Այժմ պարզաբանենք առաջին հատվածը։
    Հիսուս, որպես արթնության օրինակ, նախ հիշատակում է տիրոջ տուն վերադառնալուն սպասող ծառաներին, ովքեր չպետք է վայելեն գիշերային հանգիստը, այլ կազմ ու պատրաստ սպասեն, որովհետև տերը ժամ չի որոշել, այլ երբ կամենա, կարող է հանկարծակի տուն վերադառնալ և ծառաները չպետք է թույլ տան, որ նա դռան առջևը սպասի։ Գոտին մեջքի կապված ու ճրագւ վառ սպասելը, նշանակում է հանգստի չտրվել, որովհետև երբ ծառայության ժամանակը լրանա, այն ժամանակ միայն ծառաները կարող են գոտիները արձակել, ճրագները մարել և վայելե գիշերային հանգիստը։ Հնում գոտին հագուստի էական մասն էր, ինչն առ այսօր պահպանվել է գավառացիներ զգեստների և զինվորակ համազգեստի վրա։ Իսկ տիրոջ հարսանիքից վերադառնալու պարագան հիշեցնում է այն հին սովորույթը, երբ սովորաբար ամեն մարդ, մթնելուն պես տուն էր վերադառնում, և միայն հարսանիքների կամ հարսանիքի նմանվող ուրսխությունների պատճառով էին գիշերը տանից դուրս գտնվում։ Միաժամանկ Հիսուս ցանկանում է ակնարկել, թե Մարդու Որդու գալուստը, հարսանիքից դարձողի նման, ուրախալի է ու բարեգուշակ։ Այս գալուստ կարող է տեղի ունենալ երկրորդ պահին, երրոդին նույնպես, ինչը որ պետք է ասեինք մեր բացատրությամբ, թե այս գալուստը կարող է տեղի ունենալ կեսգիշերին մոտ, անգամ կեսգիշերից հետո։ Համձայն օրվա ժամերի հին բաշխման, մայրամուտից մինչև արևագալ գիշերվա 12 ժամն էր։ Գիշերն ու ցերեկը ավելի կարճ լինելով, բաժանվում էին 4 պահերի, յուրաքանչյուր պահի սկիզբը, մեջինքն ու վերջը կազմում էր երեք ժամ, ընդամենը 12 ժամ, բայց անհավասար տևողությամբ, ինչպես մի այլ տեղ նշեցիքն (Մատթ. 14:24-34): Ըստ այսմ, երկրորդ պահի վերջը և երրորդի սկիզբը կեսգիշեր է լինում։
    Եթե տերը որևէ պահի հասներ և ծառաներին արթուն գտներ, ապա ծառաները երջանիկ պիտի լինեն, որովհետև տերը կվարձատրեր։ Այս վարձքը զցատրելու համար Հիսուս ասում է, թե տերը ինքը ծառայության գոտի ու գոգնոց պիտի կապի, ծառաներին նստեցնի սեղանի շուրջը, իսկ ինքը նրանց ծառայի։ Ըստ մեր սովորությունների, տերերն այդպիսի բան չեն անում, հին սովորությունների վերաբերյալ էլ շատ հստակ հիշատակության չենք հանդիպում, բայց Հիսուսի խոսքից հետևում է, թե գոնե Գալիլիայում ու Բերեայում պատվասիրության և վարձատրության այդպիսի օրինակ եղել է։ Ամեն դեպքում Հիսուսի խոսքը չափազանցության ոճ ունի, թե տերերը մինչև իսկ իրենց աստիճանից բաչձր պատվի պիտի արժանացնեն ծառաներին։ Իսկ եթե այդ ձևի նյութական առմանն անծանոթ լինելով բարոյական իմաստով միայն հասկանանք, ապա այն շատ լավ կհամապատասխանի բարի մահվամբ մեռնողներին, ում Աստծու կողմից այնպիսի վարձ պիտի տրվի, որ վայելում է Աստծու սիրելի զավակներին։
    Միևնույն արթնությունը հանձնարարելու համար՝ Հիսուս գործածում է այլ նմանություն ևս։ Մի տանուտեր, որ վածենում էր գողերից, գիտեր գողերի գործի դուրս գալու ժամանակը և ըստ այնմ էլ կարգադրում էր իր հսկողությունը։ «Դուք, - հարում է Հիսուս,- ժամանակը չգիտեք։ Կարող է պատահել, որ բոլորովին չսպասված ժամանակ գողը գա։ Ուրեմն միշտ պատրաստ եղեք»։ Այդ նմանության մեջ համեմատությունը փոխաբերական է․ ով ժամը գիտի, կարող է անհրաժեշտ պահին հսկել, իսկ ով չգիտի, պետք է հսկել ամեն ժամանակ։ Իմացող տանուտերն Աստված է, անտեղյակ ծառան՝ մարդը։ Հետևաբար, մարդու սթափության համար է խրատը, իսկ նամանությունը, Մարդու Որդու ավետարանական գալուստից առավել, անհատական մահվանն է վերաբերվում։