Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 8:22

Ստեփանոս Սյունեցի

Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»: Եւ գնացին:
   
   «Եվ նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք» և այլն:
«Ծովակը» մեր կյանքի ալիքներն են, իսկ մրրիկը նրանք են, ովքեր ալեկոծվում են սուտանուն գիտության ամեն խոսքով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

22-25․ Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»: Եւ գնացին: Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ: Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել: Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»: Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց: Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»: Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:18