Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
47-48. «Եվ եթե դուք ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ առանձնահատուկ բան արած կլինեք: Չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում»։ «Արդ, կատարյա՛լ եղեք, ինչպես որ կատարյալ է ձեր երկնավոր Հայրը»։
Իր այս «չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում» խոսքերը Փրկիչն ասաց, որպեսզի ցույց տա, որ Ինքը չափազանցված որևէ բան չի պահանջում, այլ ակնկալում է միայն սովորականից մի փոքր ավելին։ Սակայն Հիսուս Իր խոսքն այդքանով չի ավարտում, այլ այն եզրափակում է վարձատրության և բարեհույս շնորհներով ողողվելու մասին ակնարկով՝ ասելով. «Կատարյա՛լ եղեք, ինչպես որ կատարյալ է ձեր երկնավոր Հայրը»։ Քրիստոս Իր բոլոր զրույցներում հաճախ է հիշատակում երկինքը, որպեսզի այդ վայրի պատկերով արթնացնի Իր աշակերտների սրտերը, քանի որ այդ ժամանակ վերջիններս դեռևս բավականին տկար և խստասիրտ էին։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:46
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: