Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Արդ, կատարյա՛լ եղեք, ինչպես որ կատարյալ է ձեր երկնավոր Հայրը»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:47
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:
Ուրեմն կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ:
«Կատարելություն» բառը գործածվում է նրանց համար, ովքեր բացարձակապես ոչ մի պակասություն չունեն՝ ըստ այսմ. «Ամեն ինչ կատարյալ է» 1 (Հովհ. 19։30): Արդ՝ քանի որ երկու տեսակ [շարժառիթի] մասին ներկայացվեց՝ մեկը՝ բնության, մյուսը՝ պարտադրման, քանի որ սիրողներին սիրելը բոլորին է հատուկ, սակայն կիսակատար ու թերի է, իսկ թշնամիներին սիրելը հատուկ է կատարյալներին, որով նմանվում են Աստծուն, Ով արևն ու անձրևը բոլորին է բաշխում, ուստի ասաց. «Կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»:
Բայց պետք է իմանալ, որ կատարելությունը երկակի է. Աստված մի՛ կերպ ունի կատարելությունը, մարդն էլ ասածներիս միջոցով ուրի՛շ կերպ է կատարյալ դառնում, որովհետև Աստված կատարյալ է ասվում ոչ միայն ինքնակատար և բոլորովին միատեսակ կատարյալ լինելով՝ որևէ պակասություն չունենալով, այլև նրանով, որ կատարյալ ստեղծեց երկինքն ու երկիրը, իմանալի և զգալի [արարածներին] և Իր շնորհի կատարելությունից է միշտ հեղում արարածների վրա ու նույն վիճակում անփոփոխ պահում, ինչ պատճառով և, ըստ ներգործական զորության, Ինքն էլ է կատարյալներից «կատարյալ» անվանվում: Նաև կատարյալ է՝ լինելով անաճելի, անեղծանելի և միշտ անթերի, այլև՝ որ ներկան, անցյալն ու ապագան միևնույն ձևով գիտի, ինչը մեծ կատարելություն է:
Կատարելությունը երեք կերպ է լինում՝ բնությամբ, շնորհով և փառքով: Աստված կատարյալ է թե՛ բնությամբ, թե՛ շնորհով, թե՛ փառքով. այլ արարածները, թեպետ բնությամբ կատարյալ են, բայց ո՛չ շնորհով ու փառքով, իսկ մարդիկ նվազությունից գերունակության բարձրանալով են կատարյալ ասվում՝ ըստ հասակի կամ ըստ շնորհի դաստիարակության՝ ըստ առաքյալի. «Իմաստություն ենք խոսում կատարյալների հետ» (Ա Կոր. 2։6): Ուրեմն՝ այս կերպ է [Տերն] Իր աշակերտներին «կատարյալ» կոչում ու Հորը հավասարեցնում և ո՛չ թե այնպես, ինչպես Նա՛ է ըստ նախապես ասվածի: Այդ պատճառով էլ ասաց՝ դուք «եղե՛ք», իսկ Նա «է՛»: Իսկ «[եղեք] կատարյալներ» 2 և Նա՝ «կատարյալ [է]» [ասելը] մեր բազմահոդությունն ու Նրա անզզնելի պարզությունն է ցույց տալիս և «է»-ով հայտնում միաժամանակ անցյալը, ներկան ու ապագան:
[Այս խոսքում] երկինքը հիշատակելով՝ Տերը մարդկանց միտքն արթ նացնում է և մեր հույսն այնտեղ՝ վերևո՛ւմ հաստատում: Նաև [ասում է]՝ իբրև երկնավո՛ր [Հայրը] կատարյալ եղեք և ոչ թե երկրավոր հայրերը, որովհետև վերջիններս չունեն կատարյալ հայրություն, այլ նախ որդի են լինում և հետո՛ հայր, իսկ Նա միշտ է հայր և կատարյա՛լ հայր:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: