Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։6

Մաղաքիա արք. Օրմանյան

մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:2
   

Տերտուղիանոս

մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
   
    Հենց մարդկային ցեղի ծագումը խոսում է միամուսնության օրենքի օգտին: Հենց սկզբից Աստված սերունդների համար օրինակ ստեղծեց (Ծննդ.  1։27): Մարդուն ստեղծելով՝ Աստված նաև նրա համար զույգ ունենալու անհրաժեշտությունը նախատեսեց։ Նրա կողոսկրերից մեկը վերցնելով՝ Աստված տղամարդու համար կին ստեղծեց (Ծննդ. 2։21-22), թեև Նա ո՛չ վարպետի և ո՛չ էլ նյութի պակաս չուներ: Ադամը բազմաթիվ կողոսկրեր ուներ, իսկ Աստծո ձեռքերը հոգնելու հատկություն չունեն, սակայն Նա միայն մեկ կին ստեղծեց:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
   
    Բայց ի սկզբանե այդպես չի եղել. Աստված երկու անձանց այնպես է ամուսնական միության մեջ միավորում, որ նրանք մի են դառնում՝ թողնելով նույնիսկ իրենց ծնողներին: Ուշադրությո՛ւն դարձրու, թե Տերն ինչ է ասում. «Աստված բազմակնությունն արգելում է, որպեսզի մարդը չկարողանա մի կնոջն արձակելուց և մյուսին առնելուց հետո վերջինիս էլ թողնի ու մեկ ուրիշի հետ միանա»: Եթե ​​դա Աստծուն հաճելի լիներ, ապա Նա մի տղամարդ և բազում կանայք կստեղծեր: Սակայն այդպես չեղավ, քանզի «Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը», որպեսզի մեկ տղամարդը մեկ կնոջ հետ միանա: