Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։24

Մաղաքիա արք. Օրմանյան

Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 11:20
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Դրա համար ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ:
 
    Ամուր հավատ ունեցողն իր սիրտն ուղղում է դեպի Աստված և, Դավթի խոսքով կասեմ, իր հոգին թափում է Աստծո առաջ, իսկ իր հոգին Աստծուն դարձնողը միանում է Նրա հետ, և նրա շնորհով ջերմացած սիրտը համոզվում է, որ կստանա իր խնդրածը... Ով փորձել (զգացել) է դա, կհասկանա: Իսկ ես կարծում եմ, որ դա փորձել (զգացել)  են բոլորը, ովքեր առնվազն մի փոքր ուշադիր են: Այդ պատճառով էլ Տերն ասում է, որ  կստանաք այն ամենը, ինչ հավատքով եք խնդրում: Աստված ամեն ինչ տալիս է հավատացյալին, երբ վերջինս արցունքախառը  աղոթքով Նրա առաջ արտահայտում է բոլոր ցանկությունները և, ասես, ամուր կառչում է Տիրոջ ոտքերից:
 

Ա․ Լոպուխին

Դրա համար ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ: (Սինոդական թարգմ․) [24]
   
    «Ինչ էլ որ աղոթքի մեջ խնդրեք»... Ինչ−որ բանի համար աղոթելիս աշակերտները պետք է հավատան, որ կստանան այն։ Կարող ենք ասել, որ հավատը աղոթողին մի այնպիսի վիճակի մեջ է դնում, որ նա պատկերացնում է, որ ինքն արդեն ստացել է Աստծուց այն ամենը, ինչի համար աղոթում է, ինչ ցանկանում է։
--------------------------------
[24] (Էջմիածին թարգ․) Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ:
(Արարատ թարգ․) Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ:
(Գրաբար) Վասն այսորիկ ասե՛մ զամենայն ինչ վասն որոյ աղաւթս արարեալ խնդրիցէք, եւ հաւատայցէք թէ առնուք, եղիցի՛ ձեզ: