Մաղաքիա արք. Օրմանյան
Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:1
Օգոստինոս Երանելի
Ավանակը բերեցին Հիսուսի մոտ. և դրա վրա զգեստներ գցեցին, և Հիսուս նստեց դրա վրա:
Քրիստոսը՝ խոնարհության ուսուցիչը, Ինքն Իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա (Փիլիպ. 2։8): Սակայն մեզ խոնարհության օրինակ տալով՝ Նա չկորցրեց Իր Աստվածությունը... Արդյո՞ք հավիտենության Թագավորի համար մեծ բան է մարդկանց Թագավոր դառնալը: Ի վերջո, Հիսուս այն բանի համար Իսրայելի թագավոր չդարձավ, որպեսզի նրանց հարգանքի տուրք մատուցի կամ նրանց բանակը զենքով զինի ու նրանց թշնամիներին տեսանելի կերպով ոչնչացնի: Նա Իսրայելի այնպիսի թագավոր է, որը ղեկավարում է միտքը, հավիտենական կյանք մտնել է սովորեցնում, և Երկնքի Արքայություն է տանում նրանց, ովքեր հավատ, հույս և սեր ունեն: Հորը հավասար Աստծու Որդու և Խոսքի համար, Ում միջոցով ամեն ինչ եղավ (Հովհ. 1։3), Իսրայելի թագավոր դառնալը ոչ թե պատիվ, այլ նվաստացում է: Սա կարեկցության նշան է, այլ ոչ թե իշխանության ավելացման:
Ա․ Լոպուխին
Ավանակը բերեցին Հիսուսի մոտ. և դրա վրա զգեստներ գցեցին, և Հիսուս նստեց դրա վրա: (Սինոդական թարգմ․) [7]
«Եվ բերեցին» ավանակը։ Ըստ Մարկոս ավետարանչի վկայության՝ թվում է, թե Տերը Երուսաղեմ է մտել միայն քուռակի վրա նստած. Մարկոսը չի նշում այն ավանակի մասին, որի վերաբերյալ խոսում է Մատթեոս ավետարանիչը: Դրանով, սակայն, նա չի ասում, որ Քրիստոսի երթի ժամանակ ավանակը չի եղել: Նա հասկացնում է, որ Տերը հեծնել է հենց քուռակին։ Ավանակը կարող էր կողքից քայլել: Միևնույն ժամանակ Մարկոս ավետարանիչը նշում է, որ ոչ ոք երբեք չէր նստել այդ իշուկի վրա (Մատթ. 21։4 −5):
--------------------------------
[7] (Էջմիածին թարգմ․) Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. եւ դրա վրայ զգեստներ գցեցին, եւ Յիսուս նստեց դրա վրայ:
(Արարատ թարգմ․) Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։
(Գրաբար) Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: