Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։9

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:8
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եվ նրանք, որ առաջից ու հետևից էին գնում, աղաղակում էին և ասում. «Ովսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով.
   
    Քանի դեռ հասարակ ժողովուրդը անեղծ է,  նա ճանաչում է օգտակարը: Այդ պատճառով էլ նրանք այժմ պատվում են Հիսուսին՝ յուրաքանչյուրն ըստ իր զորության: Սակայն Տիրոջը փառաբանելով՝ նրանք ի՞նչ են ասում: Այդ երգը նրանք փոխառել են Դավիթից․ ըստ ոմանց՝ «ովսաննա» բառը նշանակում է «փրկություն», իսկ ըստ այլոց՝ «երգ»: Սակայն առաջին կարծիքն ավելի արժանահավատ է, քանզի հարյուր տասնյոթերորդ Սաղմոսում ասվում է. «Ո՛վ Տեր, փրկի՛ր» (Սաղմոս 117։25), իսկ եբրայերենում գրված է «ովսաննա»:
   

Օգոստինոս Երանելի

Եվ նրանք, որ առաջից ու հետևից էին գնում, աղաղակում էին և ասում. «Ովսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով.
   
    «Ովսաննա»−ն, ինչպես ասում են եբրայերենին  տիրապետողները, հայցողի ձայնն է, որն ավելի շատ զգացողություն է արտահայտում, քան թե ինչ−որ բան է մատնանշում: Լատիներենում ևս  նմանատիպ բառեր կան։ Դրանք կոչվում են ձայնարկություններ: Տխրության ժամանակ ասում ենք «ավա՜ղ», ուրախության դեպքում՝ «օ՜>», զարմանքի դեպքում՝ «օ՜, ինչ հիանալի է»: Այստեղ «օ՜»−ն այլ բան չի նշանակում, քան մեր զարմանքի զգացողությունը: