Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գսլիս, տեսաւ երկինքը' պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:9
Տերտուղիանոս
Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ:
Այդ ժամանակ աղավնակերպ Սուրբ Հոգին Հորից իջնում է մկրտության ջրի ու լվացված և օրհնված մարդկանց վրա, որպեսզի Սուրբ Հոգու բնությունը վկայվի այս պարզ և անմեղ արարածի միջոցով: Ի վերջո, նույնիսկ աղավնու արտաքին տեսքի մեջ չարություն չկա: Այստեղից էլ գալիս են «Աղավնիների նման պա՛րզ եղեք» (Մատթ. 10:16) բառերը, ուստի այս պատկերն այստեղ առանց պատճառի չէ դրված: Նույն կերպ էլ ջրհեղեղից (որի ջրերով լվացվեցին նախկին անօրինությունները), այսինքն՝ կարելի է ասել աշխարհի մկրտությունից հետո, երկնային բարկության մեղմացման մասին աղավնին ավետեց աշխարհին: Նա ուղարկվեց տապանից և վերադարձավ ձիթենու ճյուղով: Ազգերի համար այս նշանը խաղաղության նշան է (Ծննդ. 8:10–11):
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ:
Քրիստոս իջավ ջրի մեջ: Նրա կողքին կանգնած էր Հովհաննես Մկրտիչը: Եվ ահա Սուրբ Հոգին իջավ աղավնու կերպարանքով: Սրա իմաստն այն է, որ ոչ թե Տեր Հիսուս մկրտության խորհրդի տված սրբագործման կարիքն ուներ, այլ Նա ինքն էր եկել սրբագործելու և, միաժամանակ, Հոգին ևս գալիս էր նույնը անելու:
Օգոստինոս Երանելի
Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ:
Քրիստոսի մկրտությունը ստացողները Հովհաննեսի մկրտության կարիքը չունեն, բայց Հովհաննեսի մկրտության ստացողներն անխուսափելիորեն ունեն Քրիստոսի մկրտության անհրաժեշտությունը: Քրիստոս անձնապես ոչ մի մկրտության կարիք չուներ, բայց որպեսզի մեր մեջ արթնացնի մկրտություն ստանալու ցանկությունը, մկրտվեց ծառայի կողմից:
Ինչո՞ւ Աստծո Որդին հայտնվեց որպես մարդ, իսկ Սուրբ Հոգին՝ որպես աղավնի (Մատթ. 3:16, Ղուկ. 3:22, Հովհ. 1:32): Որովհետև առաջինը մարդկանց հայտնվեց որպես օրինակելի կյանքի նմուշ, իսկ երկրորդը խորհրդանշում էր հենց շնորհը, որը ձեռք են բերում նրանով (այդ օրինակելի կյանքով) ապրողները (Հռոմեացիներ. 8:2, 10, Գաղատացիներ. 6:8): Երկուսն էլ տեսանելի դարձան հանուն մարդկանց, որպեսզի նրանք իրենց մարմնական աչքերով տեսնեին և մտքով ընկալեին խորհուրդների հաջորդականությունը: Քանի որ սովորական բառերը հնչում և անցնում են, բայց աստվածայինը և հավերժականն իրենց մեջ կրող բառերը չեն անցնում (Ես. 55:11):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: