Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի,
Քանի որ Տերը առաքյալներին ձեռնադրելու նպատակ ուներ, ուստի այս առիթով մեզ խրատելու համար նա բարձրանում է լեռը, որպեսզի աղոթի։ Որպեսզի մենք ևս, երբ ինչ–որ մեկին ձեռնադրելու մտադրություն ունենանք, նախ աղոթենք, որպեսզի մեզ համար բացահայտվի նրա արժանավորությունը, և մենք «ուրիշների մեղքերին» (Ա Տիմ. 5։22) մասնակից չդառնանք:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու, (Սինոդական թարգ․)[14]
«Եվ նշանակեց»՝ «epoihsen» (այս իմաստով «poiew» բայը օգտագործվում է Ա Թագ. 12։6 համարում), այսինքն՝ ընտրեց տասներկուսին (այստեղ Մարկոսը չի ավելացնում «առաքյալների» արտահայտությունը, ինչպես, օրինակ, 10։2 համարում դա անում է Մատթեոսը):
«Որպեսզի Նրա հետ լինեն»: Սա է ընտրության առաջին նպատակը։ Առաքյալները պետք է մշտապես Քրիստոսի կողքին լինեն, որպեսզի նախապատրաստվեն իրենց ծառայությանը:
«Որպեսզի ուղարկի նրանց»... Սա էլ առաքյալների կոչման երկրորդ նպատակն է: Քարոզի ներքո այստեղ, իհարկե, Մարկոսը հասկանում է Աստծո Արքայության գալուստը հռչակելը, որն էլ Անձամբ Քրիստոսի քարոզչության բուն առարկան է:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:13
--------------------------------
[14] (Էջմիածին թարգմ․) Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի,
(Արարատ թարգմ․) Նա ընտրեց տասներկու հոգու, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու,
(Գրաբար) Եւ արա՛ր երկոտասանս՝ զի իցեն զնովաւ, և զի առաքեսցէ՛ զնոսա քարոզել.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: