Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:35
Սուրբ Աթանաս Մեծ Ալեքսանդրացի
Եւ նա արթնանալով սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
Տերը նաև աշակերտներին էր փորձում, երբ քնում էր (նավախելի վրա գտնվող) բարձին: Եվ եթե սա ինքնին հրաշք էր, ապա այն անաստվածներին ամաչեցնելու ուժ էլ ուներ: Քանի որ Իր վեր կենալու, ծովին զսպելու և փոթորիկը խաղաղեցնելու շնորհիվ նա երկու բան ապացուցեց: Նախ, որ ծովային փոթորիկը առաջացել է ոչ այնքան քամու, որքան ծովն անցնող Տիրոջից վախենալու հետևանքով, և հետո, որ ծովին զսպող Տերը ոչ թե արարած է, այլ ծովի Արարիչը, քանի որ արարածը չէր ենթարկվի արարածին: Եվ Մովսեսի առաջ Կարմիր ծովի բաժանում տեղի ունեցավ ոչ թե, որ այդ հրաշքը կատարող Մովսեսը ինչ−որ բան ասաց, այլ որովհետև Աստված այդպես հրամայեց: Եվ արևի՝ Գաբավոնի, իսկ լուսնի՝ Ելոնի ձորի վրա կանգ առնելը ոչ թե Նավեյի որդու գործն էր, այլ նրա աղոթքը լսած Տիրոջ: Սա ծովին զսպողը և խաչի վրա արեգակին մթնել ստիպողն է:
Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի
Եւ նա արթնանալով սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
Մանրազնին կերպով ուշադրություն դարձրո՛ւ այն բանին, թե ինչպես է Տերը խոսում: Երբ Նա մեզ Հոր մասին է ուսուցանում, ապա ինքն էլ է իշխանությամբ և տիրական Հոգով լի արտահայտություններ օգտագործում՝ ասելով. «Ցանկանում եմ, մաքրվի՛ր (Մատթ. 8։3, Մարկ. 1։41, Ղուկ. 5։13) դադարի՛ր, լռի՛ր, բայց ես ձեզ ասում եմ (Մարկ. 4։39, Մատթ.5։22, 28, 32), համր ու խուլ ոգի: Ես հրամայում եմ քեզ (Մարկ. 9։25)», և այլ նման բաներ, այնպես որ այս արտահայտություններից մենք ճանաչենք մեր Տիրոջը և Արարչին։ Այս ամենը ապացուցում է այն ճշմարիտ ուսմունքը, որ եթե Հայրը արարում է Որդու միջոցով, ապա սա ոչ Հոր ուժի անկատարության ապացույց է, և ոչ էլ Որդու գործողությունների անզորության ճանաչում, այլ հաստատում է նրանց կամքի միասնությունը:
Տերտուղիանոս
Եւ նա արթնանալով սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
Երբ Նա խաղաղեցնում է փոթորկուն ալիքները, կատարվում են Ամբակում մարգարեի խոսքերը. «Քեզ տեսնելով՝ ջրերը կսլանան» (Ամբակում 3։10)։ Երբ ծովը հանդարտվում է, կատարվում են Նավում մարգարեի խոսքերը. «Նա սաստում է ծովին, և այն ցամաքում է» (Նավում 1։4)։
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նա արթնանալով սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ:
Արթնանալով՝ Քրիստոսը նախ արգելում է քամուն, քանի որ դա է ծովային ալիքների պատճառը, իսկ հետո խաղաղեցնում է ծովը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: