Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։32

Մաղաքիա արք. Օրմանյան

իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 4:26
 

Օգոստինոս Երանելի

իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»:

 

    Ինչպե՞ս կարող է Ընդհանրական Եկեղեցին մայր լինել նրանց, որոնք պայքարում են նրա դեմ. ի վերջո, նրանք ևս նրա որդիներն են: Նա նման է հսկայական ծառի, որի ճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհով մեկ,  իսկ Աֆրիկայում մի ճյուղ կտրվել է: Նա նրանց տանջանքներով է ծնում, որպեսզի նրանք վերադառնան արմատին, առանց որի նրանք իսկապես ապրել չեն կարող:

 

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»:

 

    Հացահատիկը էժանագին և պարզ բան է: Եթե այն աղանք, ապա կկորցնի իր ամբողջ զորությունը։ Այդպիսին է նաև հավատը․ սկզբում արտաքինից պարզ է թվում, բայց եթե հակառակորդները այն ոտքերով կոխոտեն,  կտարածի իր բարեբեր ուժը, այնպես, որ նրա անուշահոտությամբ կլցվեն և՛ նրանք, որոնք  լսում են, և՛ նրանք, որոնք  կարդում են դրա մասին: Մանանեխի սերմը մեր նահատակներն են՝ Ֆելիքսը, Նաբորը և Վիկտորը: Նրանց մեջ հավատի բույր կար, թեև նրանք ապրում էին անհայտության մեջ: Հալածանքները եկան, զենքերը գցեցին, խոնարհեցին նրանց պարանոցները, և սրի հարվածի տակ մինչև աշխարհի վախճանը նրանք հաստատեցին իրենց նահատակության շնորհը, որպեսզի արդարությամբ ասվի. «Նրանց ձայնը տարածվեց ամբողջ երկրի վրա» (Հռոմ. 10։18, Սաղմ. 18։5): Տերն Ինքն է մանանեխի հատիկը: Նա զերծ էր անարդարությունից, սակայն  ոչ մեկի կողմից չնկատվող մանանեխի սերմի նմանությամբ, ժողովուրդը նրան չճանաչեց (Հովհ. 1։1, Ա Կորնթ. 1։21, 2։8): Նա նախընտրեց ոտնահարվել, որպեսզի մենք կարողանանք ասել. «Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ» (Բ Կորնթ. 2։15):

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»:

 

    Սակայն երկրի վրա սերմանված խոսքի քարոզը այնպես է ընդլայնվել ու աճել, որ դրա վրա հանգստանում են երկնքի թռչունները, այսինքն՝ վեհ ու բարձր միտք ու գիտելիք ունեցող բոլոր մարդիկ: Իրոք, որքա՜ն իմաստուններ հանգստացան այս քարոզով և թողեցին հելլենական իմաստությունը: Այս եղանակով քարոզչությունը բոլորից մեծ դարձավ և հսկայական ճյուղեր արձակեց: Առաքյալները ճյուղերի պես տարածվեցին. մեկը՝ դեպի Հռոմ, մյուսը՝ Հնդկաստան, երրորդը՝ Աքայիա, իսկ մյուսները՝ երկրի մյուս ծայրերը: