Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։38

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:35
   

Սուրբ Գիրգոր Աստվածաբան

Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»:

   

    Նա հոգնած է (Հովհ. 4։6), սակայն ներկայանում է որպես ծանրաբեռնվածների ու հոգնածների  հանգիստ (Մատթ. 11։28): Նա խորասուզվել է քնի մեջ (Մատթ. 8։24, Ղուկ. 8։23), սակայն սավառնում է անդունդի վրա, զսպում է քամիներին, թեթև է դարձնում խորտակվող Պետրոսին (Մատթ. 8։26, 14։25−32, Մարկ. 4։39, 6։8−51, Ղուկ. 8։24, Հովհ. 6։19−21):

   

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»:

   

    Եթե ​​դա տեղի ունենար Նրա արթնության ժամանակ, նրանք կա՛մ չէին վախենա, կա՛մ օգնություն չէին կանչի, կա՛մ էլ չէին մտածի, որ Նա կարող էր նման բան ասել: Հետևաբար, Նա քնում է, որպեսզի ժամանակ տա նրանց վախին, որպեսզի տեղի ունենալիքի զգացողությունը նրանց համար ավելի հստակ դառնա: Քանի որ մարդու վրա տարբեր կերպ են ազդում այլոց և իր անձի հետ կատարվածները։

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»:

   

    Եվ Նա սրա հետ միասին այն նպատակով է քնում, որպեսզի վախենալուց հետո հրաշքը նրանց համար ավելի կարևոր երևա: Հակառակ դեպքում, եթե փոթորիկը պատահեր Քրիստոսի արթուն վիճակում, ապա նրանք չէին վախենա կամ էլ փրկության խնդրագրով Տիրոջը չէին դիմի: Եվ հիմա Տերը նրանց վտանգից վախենալ է թույլ տալիս, որպեսզի նրանք գան Իր զորության ճանաչմանը: Քանի որ նրանք միայն ուրիշների հանդեպ Քրիստոսի կատարած բարի գործերն էին տեսնում, իսկ իրենք ոչ մի նման բան սեփական փորձով չէին զգացում, ուստի վտանգ կար, որ նրանք կարող էին անփույթ դառնալ: Հենց այդ պատճառով էլ Տերը թույլ է տալիս, որ փոթորիկ լինի: Նա քնում է նավախելի վրա (այն, իհարկե, փայտյա էր):

   

Ա․ Լոպուխին

Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: (Սինոդական թարգմ․)[38]
   

    Նա մատնանշում է, որ Քրիստոս քնել էր «նավախելին», այսինքն՝ նավախելի վրա գտնվող բարձի վրա: Ապա աշակերտները դիմում են Քրիստոսին ոչ թե խնդրանքի, ինչպես Մատթեոսի մոտ է, այլ նախատինքի տոնով («Ուսուցիչ» արտահայտությունը Մատթ. 8։25 համարում):
--------------------------------
[38] (Էջմիածին թարգմ․) Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։
(Գրաբար) Եւ ինքն ննջէ՛ր ի խելս նաւին ի վերայ բարձի: Զարթուցանէին զնա՝ եւ ասէին. Վարդապե՞տ՝ ո՛չինչ է քեզ փոյթ, զի կորնչիմք աւասիկ: