Սուրբ Հովհան Ոսկեբերան
բայց երբ արեւը ծագեց, խանձուեց եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ:
Չնայած սերմերը չորանում են, սակայն դրա պատճառը ամենևին շոգ եղանակը չէ։ Քրիստոս չասաց, թե սերմերի չորանալու պատճառը ջերմությունն է, այլ ասաց, որ դրանք արմատ չունեն (Մատթ.13։6): Թեև նշվածների մի մասը խեղդվում է, բայց դրա պատճառը ոչ թե փշերն են, այլ այդ բույսերին աճել թույլ տվողները։ Որովհետև եթե ցանկանանք, ապա, հարստության ճիշտ օգտագործմամբ, կարող ենք կանխել այս չար բույսերի աճելը։ Հետևաբար, նա չի ասում «աշխարհը», այլ ասում է «աշխարհի հոգսերը», չի ասում «հարստությունը», այլ ասում է «հարստության պատրանքը» (Մարկ. 4։19): Այնպես որ, ոչ թե իրերին պետք է մեղադրենք, այլ մեր թյուր մտադրություններին:
Ահա թե ինչի մասին մտածե՛ք. գոյություն ունի կորստյան ոչ թե մեկ, այլ բազում և միմյանցից տարբերվող ճանապարհ: Դրանցից որոշները նման են այն ճանապարհին, որով գնացին գռեհիկները, թեթևամիտները և անհոգները, իսկ մյուսները նման են ժայռի ճանապարհին:
Մաղաքիա արք. Օրմանյան
բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
Թեոֆիլակտ Բուլղարացի
բայց երբ արեւը ծագեց, խանձուեցб եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ:
Նրանք քարքարոտ են, քանի որ ինչ−որ չափով նման են քարի, այսինքն՝ Քրիստոսին, քանի որ նրանք ընդունում են խոսքը. բայց քանի որ նրանք ժամանակավոր են ընդունում խոսքը և հետո մերժում են այն, ապա այդ պատճառով կորցնում են նմանությունը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: