Սուրբ Եփրեմ Ասորի
Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետեւից եւ ձեռքը դիպցրեց նրա զգեստին,
Լսելով ժողովարանի առաջնորդին Քրիստոսի ասած «հավատա՛, և դուստրդ կապրի» (Ղուկ. 8։50) խոսքը՝ արյունահոսղը մտածեց, որ տասներկուամյա դստեր հոգին մարմին վերադարձնելու զորություն ունեցողը կարող է մարմնից հեռացնել ու նաև ոչնչացնել տասներկու տարվա հիվանդությունը․ Նրա՝ «միայն հավատա՛, և դուստրդ կապրի» (Ղուկ. 8։50) խոսքը լսելով՝ հասկացավ, որ կարող է իր հավատը որպես վճար տալ Բժշկին: Սուրբ Գիրքն ասում է․ «…զարհուրած ու դողալով․․․ հետևից դիպավ Նրա հագուստի եզրին» (Մարկ. 5։33-27)։ Եթե կինը վախով և դողով դիպավ Նրա հագուստի եզրին, ապա մենք որքան մեծ վախով և դողով պետք է ընդունենք մեր կյանքի երաշխիք հանդիսացող Նրա Մարմինը և Արյունը:
Փա՛ռք Քեզ՝ Անծինի խորհրդավո՛ր Որդի, քանի որ մի կնոջ թաքնված հիվանդության միջոցով ազդարարվեց Քո ապաքինող շնորհի մասին, և նույն կնոջ միջոցով մենք տեսանք անտեսանելի Աստվածությունդ: Նրա ապաքինող շնորհի միջոցով մենք ճանաչեցինք Որդու աստվածային բնությունը. բայց այդ բուժման միջոցով բացահայտվեց նաև հիվանդի հավատը: Հենց այդպես նա հաղորդեց Հիսուսի աստվածության և, միևնույն ժամանակ, նաև իր հավատի մասին, որովհետև նրա հաստատուն հավատը բացահայտվում է նաև այդ նույն խոսքով (Մարկ. 5։28): Կինը վկայեց Հիսուսի աստվածության մասին, իսկ Տերն էլ՝ նրա հավատի մասին... քանի որ Տերը նախապես տեսավ կնոջ ծածուկ հավատը և հետո միայն ամբողջական բժշկություն տվեց:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետեւից եւ ձեռքը դիպցրեց նրա զգեստին,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: