Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։31

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, եւ ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, եւ ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:
   
    Բայց տե՛ս, թե ինչպես է ժողովուրդը բոլոր կողմերից ճնշում, սակայն ոչ ոք Նրան չի դիպչում: Նրան չճնշող կինը, սակայն, դիպչում է Նրան: Այստեղից  այն գաղտնիքն ենք իմանում, որ ամենօրյա հոգսերով զբաղված մարդկանցից ոչ ոք չի դիպչում Քրիստոսին: Նրանք միայն ճնշում են Նրան: Եվ ընդհակառակը, Հիսուսին չճնշողը և զուր հոգսերով իր միտքը չծանրաբեռնողը դիպչում է Նրան: