Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։35

Մաղաքիա արք. Օրմանյան

35-43․ Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»: Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»: Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն՝ Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին: Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ: Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»: Սակայն նրանք ծաղրում էին նրան: Իսկ նա, ամենքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հօրն ու մօրը եւ նրանց, որ իր հետ էին, եւ մտաւ այնտեղ, ուր պառկած էր մանուկը: Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց: Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան: Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:23
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»:
   
   Ժողովրդապետի մարդիկ Քրիստոսին մեծարում էին որպես սովորական ուսուցիչներից մեկի, ուստի այդ պատճառով էլ նրան խնդրում էին գալ ու աղոթել աղջկա համար, և վերջապես, երբ նա մահանում է, մտածում են, որ մահից հետո աղջիկը Նրա կարիքն այլևս չունի:
   

Ա. Լոպուխին

Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»: (Սինոդական թարգմ․)[35]
   
   Հայրոսի դստեր հարության մասին Մարկոսը նույնպես ավելի մանրամասնորեն է խոսում, քան Մատթեոսը (Մատթ. 9։23−26):
--------------------------------
[35](Էջմիածին թարգմ․) Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»:
(Արարատ թարգմ․) Նա դեռ խոսում էր, երբ ժողովրդապետի տնից եկան ու ասացին. «Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս»։
(Գրաբար) Մինչ դեռ նա զա՛յն խաւսէր, գա՛ն ոմանք ի տանէ ժողովրդապետին՝ եւ ասեն, թէ դուստրն քո մեռա՛ւ, զի՞ եւս աշխատ առնես զվարդապետդ: