Մաղաքիա արք. Օրմանյան
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի,
Բարի գործեր չկատարողները, չգիտեն նաև, թե որն է իրենց համար օգտակարը: Եվ եթե այդպես է, ուրեմն, չիմանալով իրական օգուտները, նրանք նաև ի վիճակի չեն դրանք ստանալու համար պատշաճ կերպով աղոթել Աստծուն: Իսկ պարգևը ստանալով՝ նրանք ո՛չ զգում են դա և ո՛չ էլ գիտեն, թե ինչպես պետք է վայելեն այն, ինչ չգիտեն․.. Տգիտության պատճառը անկրթությունն է։
Կղեմես Հռոմեացի
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի,
Սա ասվում է այս աշխարհի և ապագա դարի մասին, որոնք երկու հավերժական հակառակորդներ են: Առաջինը մեզ մղում է շնության ու դաժանության, արծաթասիրության ու խաբեության, իսկ երկրորդը՝ դրանցից հրաժարվելուն: Հենց այս պատճառով էլ մենք չենք կարող միաժամանակ երկուսի բարեկամը լինել, սակայն պետք է առաջինից հրաժարվենք ու երկրորդի հետ շփվել սկսենք: Կարծում եմ, որ մենք պետք է ատենք իրենից ոչինչ չներկայացնող անցողիկ և փտող այս աշխարհայինը և սիրենք այն աշխարհայինը, այսինքն՝ չփտող օրհնությունները:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի,
Մի՛ ասա Ինձ, որ այս վերջինս կփրկի իր կյանքը, քանի որ նույնիսկ եթե նա ամբողջ աշխարհը ձեռք բերի, ապա այդ դեպքում էլ ամեն ինչ անօգուտ կլինի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: