Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։10

Մաղաքիա արք. Օրմանյան

Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:8
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»:
   

   Հրեաների մեջ տարածված կարծիք կար, որ Քրիստոսի գալուստից առաջ Եղիան պետք է գա: Այնուամենայնիվ, փարիսեցիները Եղիայի մասին գրվածը մեկնաբանում էին ոչ թե այնպես, ինչպես հարկն է, այլ չարամտորեն փոխակերպում էին Սուրբ Գրքի իմաստը՝ թաքցնելով ճշմարտությունը: Քանզի Քրիստոսի գալուստները երկուսն են. մեկը առաջինն է (որն արդեն եղել է), իսկ մյուսը  դեռ պետք է լինի: Առաջինի կարապետը Հովհաննեսն էր, իսկ երկրորդինը լինելու է Եղիան:

 

Ա․ Լոպուխին

Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: (Սինոդական թարգմ․) [10]
   

   Աշակերտների հարցի իմաստը հետևյալն է. դպիրները, որոնք քիչ չէին խոսում Մեսիայի գալստյան նշանների մասին, իրենց ունկնդիրների ուշադրությունը հրավիրում էին Մաղաքիայի մարգարեությանը, ըստ որի, մինչ Մեսիայի գալուստը, Եղիա մարգարեն պետք է հայտնվեր և հրեաներին պատրաստեր Մեսիային ընդունելուն (Մաղ. 4։5): Այժմ աշակերտներն արդեն տեսնում էին Եղիային: Նա եկել էր երկնքից, և սա նշանակում էր, որ նա, անշուշտ, հրեաներին պատրաստելու էր Քրիստոսին ընդունելուն, երբ Քրիստոսը ցանկանար Իրեն հայտնի դարձնել  աշխարհին: Էլ ինչո՞ւ Քրիստոսը պետք է տառապեր և մահանար: Ո՞վ կարող է Նրա վրա ձեռք բարձրացնել, եթե Եղիան բոլորին պատրաստի Քրիստոսին հավատալու համար:
---------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ․) Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»:
(Արարատ թարգմ․) Ապա նրան հարցրին. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե՝ "Նախ Եղիան պետք է գա"»։ /11/
(Գրաբար)  Հարցին ցնա եւ ասեն. Զի՞նչ է այն զոր դպիրքն ասեն՝ եթէ նախ Եղիայի պա՛րտ է գալ: