Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։11

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի:
 
   «Ամեն ինչ կարգի կդնի», այսինքն՝ կուղղի այդ ժամանակաշրջանում ապրող հրեաների անհավատությունը: Մաղաքիա մարգարեի մոտ ամեն ինչ շատ ճշգրիտ է նկարագրված, քանի որ նա չի ասել «որդու սիրտը կվերադարձնի հորը», այլ  ասել է  «հոր սիրտը կվերադարձնի որդուն»: Քանի որ հրեաները առաքյալների հայրերն են, ուստի նա նկատի ունի, որ Եղիան նրանց հայրերի սրտերը, այսինքն՝ հրեա ժողովրդի միտքը, կվերադարձնի իրենց որդիների ուսմունքին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:8
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի:
   
    Բայց Քրիստոս Եղիային Հովհաննես է անվանում՝ որպես մեղադրող, նախանձավոր և ճգնավոր մարդու: Այսպիսով՝ Տերը հերքում է փարիսեցիների կարծիքը, որոնք մտածում էին, որ Քրիստոսի առաջին գալստյան նախակարապետը պետք է լինի Եղիան: Ինչպե՞ս է հերքում: Նա ասում է․ «Եղիան նախ պիտի գա և ամեն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրված է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգվի»։ Ահա թե ինչ է նշանակում սա: Երբ Եղիա Թեզբայեցին գա, նա կհանգստացնի ապստամբ հրեաներին, նրանց հավատքի կբերի և այդպիսով կդառնա Քրիստոսի երկրորդ գալուստի նախակարապետը: Եվ եթե ամեն ինչ կարգի դնող Թեզբայեցին առաջին գալստյան նախակարապետն է, ապա ինչպե՞ս է գրված, որ Մարդու Որդին պետք է տառապի: Այսպիսով՝ երկուսից մեկը. եթե Սուրբ Գիրքը Քրիստոսի տառապելու մասին ասում է ճշմարտությունը, ապա կա՛մ Եղիան չպետք է լինի առաջին գալստյան նախակարապետը, կա՛մ էլ մենք պետք է հավատանք փարիսեցիների խոսքերին, որ առաջին գալստյան նախակարապետը պետք է լինի Թեզբայեցին, իսկ այդ ժամանակ Քրիստոսի տառապելու մասին ասող Սուրբ Գիրքը ճշմարիտ չի լինի. «Եղիան պետք է կարգավորի ամեն ինչ, և այդ ժամանակ ոչ մի անհավատ հրեա չի լինի, այլ բոլոր նրանք, ովքեր կլսեն  Եղիայի քարոզը,  կհավատան»:
   

Ա․ Լոպուխին

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի: (Սինոդական թարգմ․) [11]
   
  Տերն այստեղ կրկնում է աշակերտների հարցը՝ բացահայտելով դրա իմաստը: «Եթե ճիշտ է, որ Եղիան պետք է պատրաստի հրեաներին՝ Ինձ որպես Մեսիա ընդունելու համար, ապա ինչպե՞ս կարելի է համաձայնվել այն բանի հետ, որը գրված է Սուրբ Գրքում Մարդու Որդու վերաբերյալ  հենց այն մարգարեությունների մեջ, որոնցում խոսվում է Մեսիայի հանդեպ հրեաների թշնամանքի, Նրա մեծ տառապանքների և նվաստացումների մասին (սրանում է ձեր տարակուսանքի էությունը):

---------------------------------------
[11] (Էջմիածին թարգմ․) Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի:
(Արարատ թարգմ․) Հիսուսը պատասխանեց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կարգի կդնի։ Սակայն ինչո՞ւ է Մարդու Որդու մասին գրված, թե շատ կչարչարվի և կանարգվի։ /12/
(Գրաբար) Նա՝ պատասխանի ետ նոցա եւ ասէ. Եղիա նախ եկեալ՝ յարդարեսցէ՛ զամենայն: Իսկ զիա՞րդ գրեալ է զորդւոյ մարդոյ, զի բազում ինչ չարչարեսցի եւ անգոսնեսցի: