Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։20

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից:
   
    Երբ նա ասաց. «․․․մանկությունից» և «եթե կարող ես, օգնի՛ր մեզ», ապա Փրկիչն էլ պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մար․ ​​9:20–22), և դրանով իսկ նրան կրկին նախատեց։ Երբ բորոտը, Նրա հեղինակության մասին վկայելով, ասաց. «Եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել», ապա Տերը,  վերջինիս գովաբանելով և ասվածը հաստատելով,  պատասխանեց.  «Կամենում եմ, մաքրվի՛ր» (Ղուկ․ 5:12, 13)։ Ընդհակառակը, երբ այս մեկը Իր զորությանը արժանի ոչինչ չասաց, այլ միայն ասաց. «Եթե կարող ես, օգնի՛ր մեզ», ապա տե՛ս, թե Քրիստոս ինչպես ուղղեց նրա սխալը: Տե՛ս, թե ինչ ասաց․ «Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»: Այսինքն՝ Ես այնքան զորություն ունեմ, որ կարող եմ ուրիշներին էլ հրաշագործներ դարձնել: Եվ, հետևաբար, երբ դու հավատաս այնպես, ինչպես անհրաժեշտ է, դու ինքդ էլ կկարողանաս բուժել ինչպես քո որդուն, այնպես էլ  ուրիշներին: Սա ասելով՝ Քրիստոս բժշկեց դևից բռնվածին: Դու Նրա բարեգործ կանխագիտությունը պետք է տեսնես ոչ միայն այս,  այլ նաև այն ժամանակից սկսած, երբ Նա թույլ տվեց, որ դևը մտնի տղայի մեջ, քանի որ եթե այս պահի համար հատուկ նախախնամություն չլիներ, ապա հիվանդը վաղուց մահացած կլիներ: Սուրբ Գիրքն ասում է, որ դևը նրան կրակի և ջրի մեջ էր գցում, եթե նա նման բաներ անելու համարձակություն ուներ, ապա կարող էր նրան նաև սպանել, եթե Աստված չզսպեր այդպիսի կատաղության մեջ գտնվող դևին: Նույն  բանն է կատարվում նաև այն դիվահարների հետ, որոնք շրջում են անբնակ վայրերում և պայքարում քարերի դեմ: Այս դիվահարի լուսնորդ կոչվելու պատճառով մի՛ շփոթվիր, քանզի նրան հայրն է այդպես կոչում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:13
   

Ա․ Լոպուխին

Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: (Սինոդական թարգմ․) [20]
   
   Բժշկի պես Քրիստոս պատանու հորը հարցնում է, թե որքան ժամանակ է նրա որդին հիվանդ: Տերը դա այն նպատակով է անում, որպեսզի հորը հասցնի այն գիտակցությանը, թե որքան ծանր վիճակում է  նրա որդին,  և թե որքան անօգնական է նա եղել մինչ այժմ:
---------------------------------------
[20] (Էջմիածին թարգմ․) Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից:
(Արարատ թարգմ․ գլ. 21) Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից. (Գրաբար)  Եհա՛րց ցհայր նորա եւ ասէ. Քանի՞ ժամանակք են՝ յորմէհետէ այդ եղեւ դմա: Եւ նա ասէ. Ի մանկութենէ.