Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել:
Տե՛ս, թե ինչպես Պետրոսին արգելելուց հետո (Մատթ. 16։23, Մարկոս 8։33) Եղիան ու Մովսեսը խոսեցին Նրա հետ և պատմեցին Նրա ապագա փառքի մասին (Մատթ. 17։3, Մարկ. 9։4, Ղուկ. 9։30): Հայրը վերից ձայն տվեց (Մատթ. 3։17, 17։5, Մարկ. 1։11, 9։7, Ղուկ. 3։22), այդքան շատ նշաններ կատարվեցին, և հարությունը շեմին հասավ (քանի որ Նա ասել էր, որ երկար չի մնալու մահացած, այլ երրորդ օրը հարություն է առնելու (Հովհ. 2։19–22)․ ամեն դեպքում, նրանք, դա տանել չկարողանալով, վշտացան, շատ վշտացան (Մատթ. 17։23): Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ նրանք դեռևս չէին հասկացել ասվածի իմաստը (Ղուկ. 9։45):
Եթե նրանք չգիտեին, ապա ինչո՞ւ էին վշտանում (Մատթ. 17։23, Ղուկ. 9։45): Որովհետև ամբողջը չգիտեին: Աշակերտները գիտեին, որ Նա մահանալու է, քանի որ նրանք հաճախ էին լսել այդ մասին: Ինչպիսին է լինելու այդ մահը, ինչպես է արագ ավարտվելու և այդքան օրհնություններ բերելու․ ահա սա նրանք դեռ չգիտեին, ինչպես նաև այն, թե կոնկրետ ի՞նչ է հարությունը: Այդ մասին չիմանալով՝ նրանք տանջվում էին (Մատթ. 17։23):
Մաղաքիա արք. Օրմանյան
Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:29
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: