Մաղաքիա արք. Օրմանյան
«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:32
Տերտուղիանոս
«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
Ձեր տուն մտած ձեր եղբորը առանց աղոթքի բաց մի՛ թողեք («Եղբորը տեսնելով՝ քո Տիրոջը տեսար» (Եբ. 8։11)), հատկապես, եթե նա պանդուխտ է, քանի որ նա կարող է հրեշտակ դառնալ (Եբ. 13։2): Եվ դուք էլ, երբ եղբայրները ձեզ ընդունեն, երկրային հյուրասիրությունը երկնայինից առաջ մի՛ դրեք:
Թեոֆիլակտ Բուլղարացի
«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
Դուք ոչ միայն այն ժամանակ մեծ պարգև կստանաք, երբ ինքներդ նման լինեք երեխայի, այլ նաև այն ժամանակ, երբ հանուն Ինձ ուրիշ նման մարդկանց ընդունեք, որովհետև դրա համար Երկնքի Արքայությունը կստանաք, քանի որ ընդունած կլինեք Ինձ. Իսկ Ինձ ընդունելով՝ ընդունած կլինեք Ինձ Ուղարկողին: Տեսնո՞ւմ ես, թե ինչ զորություն ունի խոնարհությունը, և պարզ ու աննենգ բնավորությունը: Սա մեր մեջ սերմանում է Որդուն և Հորը և, հետևաբար, նաև Սուրբ Հոգուն:
Ա․ Լոպուխին
«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»: (Սինոդական թարգմ․) [36]
«Գրկեց նրան»։ստ ավելի արժանահավատ թարգմանության ՝ «նրան Իր գիրկն առավ»: 36–րդ և 37–րդ համարների միջև որոշակի անջատում է նկատվում: Հենց 37–րդ համարում ակնհայտորեն փոխաբերական իմաստով է խոսվում երեխաների մասին, այսինքն՝ քրիստոնյաների մասին, որոնք իրենց խոնարհությամբ նման են երեխաների և, ընդհանուր առմամբ, Եկեղեցում չերևացող տեղեր են զբաղեցնում: Իսկ 36–րդ համարում խոսվում է սովորական երեխայի մասին: Հավանաբար, ավետարանիչը այստեղ կրճատում է Քրիստոսի խոսքը, որն, անկասկած, առաքյալներին բացատրում է, որ մանուկ ասելով՝ Նա խոնարհ մարդկանց նկատի ունի: Միայն այսպես կարելի է բացատրել «այդպիսի երեխաներից մեկին» (համար 37) արտահայտության հայտնվելը։
---------------------------------------
[36] (Էջմիածին թարգմ․) «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
(Արարատ թարգմ․ գլ. 37) «Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ»։
(Գրաբար) Որ միանգամ յայսպիսի մանկտւոյ ընկալցի յանուն իմ, զի՛ս ընդունի: Եւ որ զիս ընդունի, ո՛չ զիս ընդունի՝ այլ զայն որ առաքեացն զիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: