Սուրբ Եփրեմ Ասորի
Բայց ես կը յայտնեմ քեզ, թէ ինչ է գրուած ճշմարիտ գրքերում. եւ նրանց դէմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայէլ իշխանից»:
Բայց եկեք ձեզ հայտնեմ Գրքերում գրվածը, այն է՝ Կիտացիների երկրից հորդաներ դուրս կգան, ինչպես կանխագուշակել էր Բաղաամը․ «Եվ նրանք դուրս կգան Կիտացիների երկրից» (Թվեր․ 24։24): Եվ չկա մեկը, որ այս հարցով օգնի ինձ, բացի ձեր իշխան Միքայլեից: Ահա թե ինչ է ասում հրեշտակը մարգարեին՝ կա՛մ հրեաներին աղոթքի մղելու, կա՛մ էլ Դանիելին հասկացնելու համար, որ գովելի չէ ազատության պարտադրելու նրա ցանկությունը:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բայց ես կը յայտնեմ քեզ, թէ ինչ է գրուած ճշմարիտ գրքերում. եւ նրանց դէմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայէլ իշխանից»:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 11(10):13
Պատմամշակութային մեկնություն
Ճշմարիտ գիրքը: Այս գիրքը համեմատվել է Բաբելոնյան «Ճակատագրերի աղյուսակների» հետ, որոնք, ըստ ենթադրությունների, բովանդակել են երկրի և տիեզերքի պատմությունը (այս մասին ընթերցի՛ր 7։25 համարի մեկնաբանությունը): Այս «աղյուսակների» բնույթը ոչ միայն համահունչ է 11−րդ գլխում զետեղված նյութին, այլ նաև պատասխանում է այս նյութի ներածությանը՝ 11։2 համարին, որտեղ ներկայացված տեղեկատվությունը սահմանվում է որպես «ճշմարտություն»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: