Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ես մենակ մնացի եւ տեսայ այդ մեծ տեսիլքը, բայց իմ մէջ էլ ուժ չմնաց, վայելչութիւնս ապականութիւն դարձաւ, եւ ուժս չվերագտայ։
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 11(10):4
Ա․ Լոպուխին
8-10․ «Եվ ես մենակ մնացի ու տեսա այս մեծ տեսիլքը, բայց իմ մեջ ուժ չմնաց, և դեմքիս տեսքը բոլորովին փոխվեց, և մեջս այլևս զորություն չմնաց»։ [8] «Եվ ես լսեցի նրա խոսքերի ձայնը, և հենց որ նրա խոսքերի ձայնը լսեցի, ապշահար ընկա երեսիս վրա և պառկեցի՝ երեսս գետնին»: « Բայց ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա»։ (Սինոդական թարգ․)
Ներքուստ մարգարեն իրեն կարծես ամբողջովին ջարդված էր զգում: Թմրած վիճակից նրան դուրս բերեց մարդու ձեռքի հպումը։ Սակայն նույնիսկ դրանից հետո նա հազիվ կարողացավ միայն ծնկների վրա բարձրանալ և, ձեռքերով ու ծնկներով գետնին հենվելով, իրեն կիսականգնած դիրքում պահել:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ես մենակ մնացի եւ տեսայ այդ մեծ տեսիլքը, բայց իմ մէջ էլ ուժ չմնաց, վայելչութիւնս ապականութիւն դարձաւ, եւ ուժս չվերագտայ։
(Արարատ թարգ․ 10։8) Ես մենակ մնացի և տեսա այս մեծ տեսիլքը, և իմ մեջ ուժ չմնաց. իմ վայելչությունն ապականության փոխվեց, և ես այլևս ուժ չունեցա։
(Գրաբար) Եւ ես միայն մնացի, և տեսի զտեսիլն զայն մեծ. և ոչ մնա՛ց յիս զօրութիւն. և փառք իմ յապականութիւն դարձան, և չհանդարտեցի զօրութեանն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: