Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):52

Սուրբ Եփրեմ Ասորի

Երբ նրանք հեռացան իրարից, կանչեց նրանցից մեկին և ասաց նրան. «Ա՛յ դու, որ ծերացել ես չարութեան մէջ, այժմ քո մեղքերը, որ գործում էիր նախապէս, ահա եկան հասան իրենց վախճանին,

   

   Տեսնում ենք, թե Տերը ինչպես է փառաբանում երիտասարդությունից մինչև ծերություն Իրեն ծառայողներին: Նա Երեմիա մարգարեին ասում է. «Քե՛զ հիշեցի, քո պատանության խանդաղատանքն ու քո հարսնության սերը, երբ դու գնում էիր Իսրայելի սրբի հետևից» (Երեմ. 2։2): Եվ պատանությունից մինչ ծերություն խոտոր դիտավորության հետևողներին մարգարեն դատապարտում է՝ ասելով. «Ա՛յ դու, որ ծերացել ես չարության մեջ, այժմ քո մեղքերը, որ գործում էիր նախապես, եկան հասան իրենց վախճանին»։ Ուստի Սուրբ Հոգին օրհնում է նրանց, որոնք  իրենց վրա են դնում Քրիստոսի լուծը՝ ասելով.  «Մարդու համար լավ է, եթե իր մանկությունից կրի խոնարհության լուծը» (Ողբ․ 3։27):
   

Ա. Լոպուխին

Երբ նրանք հեռացան իրարից, կանչեց նրանցից մեկին և ասաց նրան. «Ա՛յ դու, որ ծերացել ես չարութեան մէջ, այժմ քո մեղքերը, որ գործում էիր նախապէս, ահա եկան հասան իրենց վախճանին (Սինոդական թարգ․)[52]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[52](Էջմիածին թարգ․) Երբ նրանք հեռացան իրարից, կանչեց նրանցից մէկին եւ ասաց նրան. «Այ դո՛ւ, որ ծերացել ես չարութեան մէջ, այժմ քո մեղքերը, որ գործում էիր նախապէս, ահա եկան հասան իրենց վախճանին,
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Իբրև մեկնեցան ՛ի միմեանց, կոչեաց զմին ՛ի նոցանէ և ասէ ցնա. Ա՛յ հնացեալ աւուրբք չարութեան. այժմ ահա եկին հասին մեղք քո ՝ զոր գործէիր յառաջագոյն: