Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):63

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ Քեղկիան եւ նրա կինը  Շուշանի ամուսին Յովակիմի եւ բոլոր ազգականների հետ  օրհնեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի համար, քանի որ գարշելի ոչինչ չգտնուեց նրա մէջ:
   

   Այնուհետև նրա ծնողների վիշտը վերածվեց ուրախության. ամուսինը ուրախացավ՝ փառաբանելով Աստծուն, հարազատները ուրախացան, հարևանները ուրախացան, նրա ամբողջ տունը տոնում էր։  Մի խոսքով, տոնը համազգային էր՝ և՛ Աստծո համար, և՛ հրեշտակների, և՛ մարդկանց: Կնոջ մարմնում տղամարդու հոգի տեսե՞լ եք: Տեսե՞լ եք կանացի մաքրություն, որի մասին հիշողությունը հաղթանակի միջոցով մնալու է հավիտյան: Այս կինը փառավորվում է մարդկանց առջև, վեհանում է հրեշտակների առջև, պսակվում է Աստծո կողմից։ Ընդօրինակե՛ք նրան, կանա՛յք, որպեսզի նրա հետ դուք ևս պատվով պսակվեք Աստծուց՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, որին փառք և իշխանություն հավիտյանս հավիտենից: Ամեն։
   

Ա. Լոպուխին

Իսկ Քեղկիան եւ նրա կինը  Շուշանի ամուսին Յովակիմի եւ բոլոր ազգականների հետ  օրհնեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի համար, քանի որ գարշելի ոչինչ չգտնուեց նրա մէջ: (Սինոդական թարգ․)[63]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[63](Էջմիածին թարգ․) Իսկ Քեղկիան եւ նրա կինը, Շուշանի ամուսին Յովակիմի եւ բոլոր ազգականների հետ, օրհնեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի համար, քանի որ գարշելի ոչինչ չգտնուեց նրա մէջ:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Իսկ Քեղկեա և կին նորա օրհնեցին զԱստուած վասն դստերն իւրեանց Շուշանայ ՝ հանդերձ Յովակիմաւ արամբ նորա, և ամենայն ազգականօք նորա. զի ո՛չ գտան իրք գարշութեան ՛ի նմա։