Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):2

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այժմ ես քեզ կը յայտնեմ ճշմարտութիւնը: Ահա երեք թագաւորներ պիտի բարձրանան Պարսից երկրում, եւ չորրորդը իր հարստութեամբ բոլորից աւելի մեծ պիտի լինի. նա իր հարստութեամբ հզօրանալուց յետոյ պիտի յարձակուի յունաց թագաւորութեան վրայ:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):1
   

Ա․ Լոպուխին

«Հիմա ես քեզ ճշմարտությունը պիտի ասեմ. «Ահա, Պարսկաստանում ևս երեք թագավորներ են ելնելու, այնուհետև չորրորդը մեծ հարստությամբ պիտի գերազանցի բոլորին, և երբ նա զորանա իր հարստությամբ, այն ժամանակ նա բոլորին պիտի դեմ դուրս բերի Հունական թագավորությանը»։ (Սինոդական թարգ․)[2]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այժմ ես քեզ կը յայտնեմ ճշմարտութիւնը: Ահա երեք թագաւորներ պիտի բարձրանան Պարսից երկրում, եւ չորրորդը իր հարստութեամբ բոլորից աւելի մեծ պիտի լինի. նա իր հարստութեամբ հզօրանալուց յետոյ պիտի յարձակուի յունաց թագաւորութեան վրայ:
(Արարատ թարգ․ 11։2) Եվ հիմա քեզ ճշմարտությունը պիտի ասեմ. «Ահա Պարսկաստանում երեք թագավորներ են ելնելու, և չորրորդը մեծ հարստությամբ պիտի հարստանա բոլորից առավել։ Եվ երբ նա ուժեղանա իր հարստությամբ, այն ժամանակ նա բոլորին պիտի գրգռի հույների թագավորության դեմ։
(Գրաբար) Եւ արդ պատմեցի՛ց քեզ զճշմարտութիւնն. Ահա երե՛ք թագաւորք յարիցեն յերկրիդ Պարսից, և չորրորդն մեծասցի մեծութիւն մեծ քան զամենեսեան. և յետ զօրանալոյ նորա ի մեծութեան իւրում, յարիցէ ի վերայ թագաւորութեանցն Յունաց։
   
   Պատմամշակութային մեկնություն
   Պարսից չորս թագավորները: Այս իրադարձությունների ժամանակ Կյուրոսն արդեն թագավոր էր, ուստի նրան չպետք է դիտարկել նշված չորս թագավորների շարքում: Նրա անմիջական հետնորդներն էին Կամբիզը, Սմերդիսը (Բարդիա / Գաումատա), Դարեհը, Քսերքսեսը և Արտաշեսը: Ալեքսանդր Մակեդոնացուց հետո մինչև կայսրության անկումը գահ բարձրացան նաև յոթ այլ թագավորներ: Վերջինը Դարեհ III–ն էր: Անկասկած, Քսերքսեսը հարստությամբ գերազանցեց այս բոլոր թագավորներին և առավել ակտիվ պատերազմեց հույների հետ: Պարսկաստանի պատմության այս հատվածը տևեց մոտ յոթանասուն տարի: