Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):25

Ա․ Լոպուխին

25-27. «Ապա իր զորությունն ու իր ոգին մի մեծաթիվ զորքով հանդերձ պիտի ուղղի հարավային թագավորի դեմ, և հարավային թագավորը պատերազմի պիտի դուրս գա մեծ և դեռ ավելի հզոր զորքով, բայց չպիտի դիմանա, որովհետև նրա դեմ դավեր պիտի նյութեն»։ [25] «Նույնիսկ նրա ճաշին մասնակցողները պիտի կործանեն նրան, և նրա զորքը պիտի ջախջախվի, ու շատ սպանվածներ պիտի ընկնեն»։ «Այս երկու թագավորների սրտում էլ խաբեբայություն պիտի լինի, և նույն սեղանի շուրջ սուտ են խոսելու, բայց չեն հաջողելու, որովհետև վախճանը որոշ ժամանակով հետաձգվում է»։
(Սինոդական թարգ․)
   
   «Երկու թագավորությունների վրա թագավորելու» Անտիոքոսի ծրագրերը (Ա Մակաբ. 1։16) և նրա կողմից այդ նպատակով Եգիպտոսի դեմ ձեռնարկված արշավանքը հաջողությամբ չպսակվեցին: Նա թալանված ավարով վերադարձավ Սիրիա:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) պիտի զարթնի նրա զօրութիւնը, եւ նրա սիրտը լցուի մեծ ուժով Հարաւի թագաւորութեան դէմ: Հարաւի թագաւորը պատերազմի պիտի ելնի մեծ եւ շատ հզօր զօրքով եւ չի կարողանալու դիմադրել, որովհետեւ նրա դէմ դաւ պիտի նիւթեն.
(Արարատ թարգ․ 11։25) Եվ իր զորությունն ու իր հաստատամտությունը մի մեծ զորքով պիտի գրգռի հարավային թագավորի դեմ, և հարավային թագավորը պատերազմի պիտի հրահրվի մեծ և խիստ զորավոր զորքով, բայց չպիտի դիմանա, որովհետև նրա դեմ դավեր պիտի նյութեն։
(Գրաբար) և և զարթիցէ զօրութիւն նորա, և սիրտ նորա ի վերայ թագաւորին հարաւոյ զօրութեամբ մեծաւ։ Եւ թագաւորն հարաւոյ խմբեսցէ պատերազմ զօրաւ մեծաւ և հզօրա՛ւ յոյժ, և ո՛չ հանդարտեսցէ. զի խորհեսցին ի վերայ նորա խորհուրդս։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Մ.թ.ա. 169 թվականին տեղի ուեցած Եգիպտական առաջին պատերազմը։ Եգիպտոսն իր թագավորությանը միացնելու մասին Անտիոքոսի երազանքները սկսեցին կյանքի կոչվել մ.թ.ա. 169–ին: Նրա՝ Եգիպտոս ներխուժումը նպաստեց Եգիպտոսի կողմից աճող թշնամանքին, չնայած դա կարող էր լինել պատասխան Եգիպտոսի կողմից իրականացված ռազմական գործողություններին, քանի որ առաջին բախումը (մ.թ.ա. 170–ի նոյեմբեր) տեղի ունեցավ Պելուսի և Գազայի ճակատամարտերի միջև ընկած ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, Անտիոքոսին հաջողվեց գրավել Մեմֆիս քաղաքը և Պտղոմեոս VI–ին հանձնվել ստիպել: