Ա․ Լոպուխին
«Բայց երբ նա բարձրանա, նրա թագավորությունը պիտի կործանվի և պիտի բաժանվի երկնքի չորս հողմերին, ու չի անցնի իր սերունդներին և կկորցնի այն իշխանությունը, որով նա տիրում էր. որովհետև նրա թագավորությունը քարուքանդ պիտի արվի և սրանցից բացի ուրիշներին էլ պիտի տրվի»։ (Սինոդական թարգ․)[4]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) եւ երբ բարձրանայ, նրա թագաւորութիւնը պիտի փշրուի, բաժանուի ու տրուի երկնքի չորս հողմերին: Եւ դա ոչ ըստ նրա վախճանի, ոչ իր տէրութեան պատճառով, որին տիրում էր, քանի որ պիտի խլուի նրա թագաւորութիւնը, իսկ ուրիշներինը պիտի մնայ իրենց:
(Արարատ թարգ․ 11։4) Եվ երբ բարձրանա, նրա թագավորությունը պիտի կործանվի և բաժանվի երկնքի չորս հողմերին. այլ ոչ թե իր հաջորդներին և նրա ունեցած իշխանության պես, որին տիրում էր։ Որովհետև նրա թագավորությունը արմատախիլ պիտի արվի և ուրիշներին տրվի, սրանցից բացի։
(Գրաբար) և իբրև յարիցէ՝ թագաւորութիւն նորա փշրեսցի, և բաժանեսցի ի չորս հողմս երկնից. և ո՛չ ըստ վախճանի նորա, և ո՛չ ըստ տէրութեան նորա զոր տիրեաց. զի խլեսցի թագաւորութիւն նորա, և այլոց՝ թո՛ղ զնոցայն։
Պատմամշակութային մեկնություն
Երկնքի չորս հողմերը: Ալեքսանդր Մեծը մահացավ մ.թ.ա. 323 թվականին, իսկ իշխանության համար քսան տարի մղված պայքարն ավարտվեց կայսրության չորս մասերի բաժանմամբ (այս մասին ընթերցի՛ր 8։22 համարի մեկնաբանությունը): Էգեյան ծովի տարածաշրջանում ստեղծվեց երկու պետություն (Կասանդերը դարձավ Հունաստանի և Մակեդոնիայի տիրակալը, իսկ Լյուսիմաքոսը՝ Թրակիայի), և երկու պետություն էլ ստեղծվեց Մերձավոր Արևելքում (Պտղոմեոսը դարձավ Եգիպտոսի և Պաղեստինի տիրակալը, իսկ Սելևկոսը՝ Սիրիայի, Միջագետքի և Պարսկաստանի): Պտղոմեացիների տոհմը հետագայում ներկայացնում է «հարավի թագավորին», իսկ Սելևկյանների տոհմը՝ «հյուսիսի թագավորին»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: