Ա․ Լոպուխին
«Ես լսեցի դա, բայց չհասկացա, և այդ պատճառով էլ ասացի. «Ո՛վ Տեր իմ, ի՞նչ պիտի լինի դրանից հետո»: (Սինոդական թարգ․)[8]
Մարգարեն չի հասկանում պատասխանը, և «ի՞նչ կլինի դրանից հետո» հարցին համապատասխան նրան առաջարկվում է բավարարվել այն բանով, ինչը բացահայտվել է և մի կողմ թողնել հայտնության անհասկանալի խնդիրները լուծելու մտահոգությունը: Այս վերջինի հասկացումը պատկանում է ապագա ժամանակներին, որոնց համար հայտնությունը պետք է խնամքով պահպանվի:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ես լսեցի, բայց չհասկացայ եւ ասացի. «Տէ՛ր, ի՞նչ է դրանց վախճանը»։
(Արարատ թարգ․ 12։8) Ես լսեցի, բայց չհասկացա և ասացի. «Ո՛վ Տեր իմ, ի՞նչ պիտի լինի սրանց վերջը»։
(Գրաբար) Եւ ես լուայ՝ և ո՛չ առի ի միտ. և ասեմ. Տէ՛ր զի՞նչ է վախճան այդոցիկ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: