Դանիելի մարգարեության մեկնություն 14:40

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Մեծ ես, Դանիէլի Տէ՛ր Աստուած, եւ չկայ այլ աստուած քեզանից բացի»։
   
   Ինչպե՞ս մարդը չվախեցավ գազաններից: Նա կերավ, իսկ նրանք ծոմ պահեցին: Նրանք չդիպան արդարների մարմնին, սակայն ինչո՞ւ հրաժարվեցին սննդից: Կարծես ինչ−որ դնչկալ կամ սանձ խոչընդոտում էր նրանց:
   

Ա. Լոպուխին

«Եվ թագավորը բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Մեծ ես Դու, Դանիելի Տե՛ր Աստված, և Քեզնից բացի ուրիշ ոչ ոք չկա»»։ (Սինոդական թարգ․)[40]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:65
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) «Մեծ ես, Դանիէլի Տէ՛ր Աստուած, եւ չկայ այլ աստուած քեզանից բացի»։
(Արարատ թարգ․)
(Գրաբար) աղաղակեա՛ց ի ձայն մեծ՝ և ասէ. Մե՛ծ ես Տէր Աստուած Դանիելի. և չի՛ք այլ ոք բա՛ց ի քէն։ Եւ ա՛ռ զնա ի վեր։