Սուրբ Հովհան Ոսկեբերան
6-7. Դանիէլն ասաց ծիծաղելով. «Մի՛ խաբուիր, արքա՛յ, որովհետեւ նա ներսից կաւից է եւ դրսից պղնձից. նա երբեք ո՛չ կերել է, ո՛չ էլ խմել»։ Եւ թագաւորը բարկանալով՝ կանչեց նրա քրմերին եւ ասաց նրանց. «Եթէ չասէք ինձ, թէ ով է ուտում այս սեղանի ուտելիքները, մահով կը մեռնէք,
Դանիելը չի առարկում և չի ասում. «Ասա՛ ինձ, սա Աստվա՞ծ է»: Այդպես չի վարվում, քանի որ թագավորը թույլ էր, սակայն լիակատար հաղթանակ է տանում: Նա չի ասում. «Ես քեզ պատմում եմ Աստծո մասին, որը ստեղծել է երկինքը և երկիրը։ Իսկ դու ինձ մի անհագ ստամոքս ես ներկայացնում: Դա ամենևին բնորոշ չէ Աստծուն. Աստված չի քաղցում և հոգնում: Բայց մարգարեն ցանկանում է հաղթել ոչ թե քննարկումներով, այլ գործով»:
Ա. Լոպուխին
«Դանիելը ժպտալով ասաց. «Մի՛ խաբվիր, արքա՛, որովհետև նա ներսից կավից է, իսկ դրսից՝ պղնձից, և երբևէ ո՛չ կերել է, ո՛չ էլ խմել»»։ (Սինոդական թարգ․)[4]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:65
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դանիէլն ասաց ծիծաղելով. «Մի՛ խաբուիր, արքա՛յ, որովհետեւ նա ներսից կաւից է եւ դրսից պղնձից. նա երբեք ո՛չ կերել է, ո՛չ էլ խմել»։
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ ասէ Դանիէլ ծիծաղելով. Մի՛ խաբիր արքայ, զի դա է ի ներքոյ կաւեա՛յ, և արտաքոյ պղնձի. ո՛չ կերեալ դորա երբէք՝ և ո՛չ արբեալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: