Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):22

Ա. Լոպուխին

«Քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և քո բնակությունը դաշտի գազանների հետ պիտի լինի, և արջառների պես քեզ խոտով են կերակրելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։ (Սինոդական թարգ․) [22]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):16
-------------------------------
[22](Էջմիածին թարգ․) քեզ պիտի վտարեն մարդկանց միջից, անապատի գազանների հետ պիտի բնակուես, եւ քեզ, ինչպէս արջառի, խոտ պիտի տան, երկնքի ցօղից պիտի թրջուես, եւ եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ որ ընդունես, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կ՚ամենայ:
(Արարատ թարգ․ 4։20) Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես քեզ խոտ են ուտեցնելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է։
(Գրաբար) և զքեզ հալածեսցեն’ի մարդկանէ. և ընդ գազանս անապատի՛ եղիցի բնակութիւն քո. և խոտ իբրև արջառոյ ջամբեսցեն քեզ, և’ի ցօղոյ երկնից հանգիցես. և եւթն ժամանակք փոխեսցին’ի վերայ քո, մինչև ծանիցես թէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդկան. և ում կամի, տացէ զնա։