Ա. Լոպուխին
«Իսկ վաղ առավոտյան արշալույսին թագավորը վեր կացավ ու շտապ գնաց առյուծների գուբը»։ (Սինոդական թարգ․) [19]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):18
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ արքան առաւօտեան լուսաբացին ելաւ, շտապ եկաւ առիւծների գուբը
(Արարատ թարգ․ 6։19) Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը
(Գրաբար) Յայնժամ յարեաւ արքայն ընդ առաւօտս լուսով, և փութո՛վ եկն’ի գուբն առիւծուց.
Պատմամշակութային մեկնություն
Անմեղության փորձություն: Աստծո դատավճիռը մի դատական գործընթաց էր, որի ընթացքում մեղադրյալը ինչ–որ ռիսկի հետ առնչվող մեխանիզմի միջոցով հանձնվում էր Աստծո ձեռքը: Եթե Աստծու միջամտության շնորհիվ փորձությունը մեղադրյալին ոչ մի վնաս չէր պատճառում, ապա նա համարվում էր անմեղ: Հին Մերձավոր Արևելքում Աստծո դատավճռով դատավարությունն իրականացվում էր ջրի, կրակի և թույնի միջոցով: Նման փորձության ենթարկված մեղադրյալը մեղավոր էր համարվում, եթե, նրա օգտին գործելով, աստվածները հակառակը չէին ապացուցում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: