Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ուստի թագաւորը նրան նշանակեց կառավարիչ իր ողջ թագաւորութեան վրայ: Հրամանատարներն ու նախարարները նախանձում էին եւ առիթ էին փնտռում մեղադրելու Դանիէլին: Բայց ոչ մի առիթ, յանցանք եւ մեղք չէին գտնում, որովհետեւ նա հաւատարիմ էր:
«Ոչ մի հանցանք և մեղք չէին գտնում նրա մոտ», այսինքն՝ նա (այդքան) բարեհաճ էր արքայի նկատմամբ: Կամ գուցե «նա հավատարիմ էր» բառերը նշանակում են՝ նա ապավինում էր Աստծուն, որը ղեկավարում է ամեն ինչ: Իսկ երբ Աստված է իշխում, ապա ի՞նչ վտանգ կարող է լինել: Ի՞նչ է գալիս հաջորդիվ։
Ա. Լոպուխին
4-5․ «Այդ ժամանակ իշխաններին ու սատրապները սկսեցին պատրվակ փնտրել՝ Դանիելին թագավորությունը կառավարելու հարցում մեղադրելու համար, բայց ոչ մի պատրվակ ու մեղավորություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի մեղավորություն կամ հանցանք չգտնվեց նրա վրա»։ [4] «Եվ այդ մարդիկ ասացին. «Մենք չենք կարող Դանիելի դեմ պատրվակ գտնել, բացի միայն եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծո օրենքում»։ (Սինոդական թարգ․)
Դարեհն ակնհայտորեն իր մտերիմներից չթաքցրեց իր մտադրությունները (տե՛ս համար 3): Եվ այս հանգամանքը Դանիելին բարին չկամեցողների մոտ նախանձ առաջացրեց, իսկ սա էլ՝ նրան ոչնչացնելու և երջանիկ մրցակցից ազատվելու ցանկություն: Բայց մարգարեի պետական գործունեությունը մեղադրանքների համար նյութ չտրամադրեց, քանզի նա չափազանց ազնիվ էր և անշահախնդիր: Հաշվի առնելով դա՝ թշնամիները որոշեցին իրենց նպատակների համար օգտագործել նրա կրոնական համոզմունքները և, իրոք,այդպես էլ արեցին:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) ուստի թագաւորը նրան նշանակեց կառավարիչ իր ողջ թագաւորութեան վրայ: Հրամանատարներն ու նախարարները նախանձում էին եւ առիթ էին փնտռում մեղադրելու Դանիէլին: Բայց ոչ մի առիթ, յանցանք եւ մեղք չէին գտնում, որովհետեւ նա հաւատարիմ էր:
(Արարատ թարգ․ 6։4) Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։
(Գրաբար) և թագաւորն կացոյց զնա’ի վերայ ամենայն արքայութեան իւրոյ։ Եւ հրամատարքն և նախարարքն նախանձէին՝ և խնդրէին պատճառս զԴանիելէ. և ամենևին պատճառս և յանցանս և բաղբաղայս ո՛չ գտանէին զնմանէ. քանզի հաւատարի՛մ էր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: