Դանիելի մարգարեության մեկնություն 7(6):5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Հրամանատարներն ասացին. «Մենք Դանիէլի դէմ ոչ մի այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրէնքներից»:
   
   «Անհնար է,– ասում են,– որևէ բան գտնել: Ինչո՞ւ։ Մի՞թե նա մարդ չէ՞: Մի՞թե նա  երբևէ չի մեղանչել»: Ապագան անհայտ է. ինչպե՞ս եք երաշխավորում ապագայի համար։ «Այս մասին մենք իմացանք,– ասում են նրանք,– փորձով: Մենք Դանիելի դեմ ոչ մի այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրենքներից»։ Բայց այնտեղ նա նույնիսկ ավելի անթերի է: Աստված գայթակղությունը փորձելու համար է թույլ տալիս: Մի՞թե Նա չէր կարող մեղմացնել նրանց չարությունը: Բայց քեզ սովորեցնելու և սխրագործությունից առաջ քեզ զարմացնելու համար Նա իր ծառաներին պսակից չի զրկում:
   

Ա. Լոպուխին

«Եվ այդ մարդիկ ասացին. «Մենք չենք կարող Դանիելի դեմ պատրվակ գտնել, բացի միայն եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծո օրենքում»։ (Սինոդական թարգ․) [5]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):4
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Հրամանատարներն ասացին. «Մենք Դանիէլի դէմ ոչ մի այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրէնքներից»:
(Արարատ թարգ․ 6։5) Այն ժամանակ այս մարդիկ ասացին. «Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից»։
(Գրաբար) Եւ ասեն հրամատարքն. Չգտանեմք ուստեք պատճառս զԴանիելէ, բայց եթէ յօրէնս Աստուծոյ իւրոյ։